Ի՞նչ անել, եթե երեխան «երեսառած» է
LIFEԿարելի՞ է «երես տալ» երեխային վաղ տարիքում. այս հարցը հաճախ են տալիս այն մայրերը, ովքեր անհանգստանում են, որ իրենց հոգատարությունն ու քնքշությունը փոքրիկի հանդեպ կհանգեցնի նրան, որ երեխան էգոիստ կմեծանա:

Հոգատարության ու սիրո պակասը երեխայի համար ավելի վտանգավոր են, քան դրանց ավելցուկը: Այս մասին արժե հիշեցնել խիստ ծնողներին, ովքեր վախենում են երեխային երես տալուց: Բայց ինչպե՞ս տարբերել երեխայի կամակորությունները բնական պահանջմունքներից: Օրինակ, եթե նորածին երեխան , որին մի քանի րոպե առաջ են կերակրել, լաց է լինում, դա վկայում է այն մասին, որ նա քաղցած է մնացել: Այլ է ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում:

Գալիս է որոշակի տարիք, երբ ծնողները պետք է հասկանան, որ ընտանիքի սիրելի փոքրիկը կուռք չէ: Սովորաբար շփացած երեխաները մեծանում են այն ընտանիքներում, որտեղ շատ դաստիարակներ կան:

Երեսառածությունը կանխելու համար անհրաժեշտ է հաճախ հետաքրքրվել՝ արդյո՞ք երեխային անհրաժեշտ է այն, ինչ նա ուզում է: Եթե նա կարողանա հիմնավորել իր ցանկությունը և կարողանա համոզել, ուրեմն քմահաճ չէ:

Ամենից քմահաճ են հաճախակի հիվանդացող երեխաները, քանի որ նրանք ավելի շատ հոգատարության ու ուշադրության կարիք ունեն: Այդ իսկ պատճառով նա հաճախ է քմահաճություններ անում և նրան հաճախ են լսում, քանի որ չեն ուզում նեղացնել: Դրա հետևանքով երեխայի գիտակցության մեջ կարող է ամրապնդվել այն միտքը, որ երբ հիվանդ է, իրեն ամեն ինչ կարելի է:

Բնական է, որ հիվանդ երեխան քնքշանքի և հոգատարության կարիք ունի, սակայն երբ անհրաժեշտ է ասել «ոչ», երբեք մի՛ ասեք «այո»: Թող նա հասկանա, որ «չի կարելի»-ն չքննարկվող հարց է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



