Լիբանանի վարչապետը սկսել է նոր կառավարություն կազմելու շուրջ խորհրդակցությունները
POLITICSԼիբանանի վարչապետ Սաադ Հարիրին սկսել է նոր կառավարության կազմության խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք մեր թղթակցի հոդված ամբողջությամբ:
«Վարչապետ Սաատ Հարիրի այսօր՝ Ուրբաթ եւ վաղը՝ Շաբաթ Լիբանանի խորհրդարանին մէջ պիտի կատարէ կառավարութեան կազմութեան խորհրդակցութիւններ: Այս նպատակով ան պիտի ընդունի խորհրդարանական բոլոր խմբաւորումները: Նշենք, թէ սոյն խորհրդակցութիւնները կը կրեն ոչ պարտադիր բնոյթ:
Լիբանանի խորհրդարանը արդէն իսկ հրապարակած է հաղորդագրութիւն մը, որուն մէջ կը նշուի տեղի ունենալիք երեսփոխանական խորհրդակցութիւններու ժամանակացոյցը: Լիբանանեան Ուժերու երեսփոխանական խմբաւորումի անդամ Շանթ Չինչինեան, այսօր՝ Ուրբաթ, 4 Նոյեմբեր 2016, յետմիջօրէի ժամը 4.45-ին, իր խմբւորումի անդամներուն հետ պիտի ներկայանայ նորանշանակ վարչապետին: Շաբաթ, 5 Նոյեմբեր 2016-ի առաւօտեան ժամը 11.45-ին, վարչապետ Սաատ Հարիրի պիտի ընդունի Հայկական երեսփոխանական խմբաւորումի անդամներ, երեսփոխաննր Յակոբ Բագրատունին եւ Արթիւր Նազարեանը: Ապա, ժամը՝ 1.30-ին երեսփոխան Սերժ Թուրսարգիսեանը իսկ ժամը՝ 1.40-ին պիտի ընդունի Մուսթաքպալ Հոսանք երեսփոխանական խմբաւորումը, որուն մաս կը կազմեն երսփոխաններ Ժան Օղասապեանը եւ Սեպուհ Գալփաքեանը»:



