Հալեպում սկսվել Է 10 ժամանոց հումանիտար դադարը
INTERNATIONAL NEWSՀալեպում նոյեմբերի 4-ի ժամը 09:00-ից սկսվել Է 10 ժամանոց հումանիտար դադարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ համապատասխան հայտարարություն Է արել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նա նշել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել Է ռուս զինվորականներին` նոյեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչեւ 19:00-ն հումանիտար դադար հաստատել Սիրիայի Հալեպ քաղաքում: Որոշումը համաձայնեցված Է Սիրիայի ղեկավարության հետ:
Գերասիմովը հավելել Է, որ ավելի վաղ հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից Հալեպում պատրաստված հումանիտար միջանցքները կշարունակեն աշխատել քաղաքացիական բնակչության ու զինյալների դուրս գալու համար:
Գլխավոր շտաբը նաեւ դիմել Է զինված կազմավորումներին՝ դադարեցնել մարտերը Հալեպում եւ նոր հումանիտար դադարի ընթացքում քաղաքից դուրս գալ երկու միջանցքներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



