Հայոց ցեղասպանության թեման կդասավանդվի Բոսթոնի համալսարանում
INTERNATIONAL NEWSԲոսթոնի համալսարանը Արվեստի և գիտության քոլեջում սկսել է Հոլոքոստի և ցեղասպանության մասին դասընթացը, որի շրջանակում ուսուցանվում է նաև Հայոց ցեղասպանության թեման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով համալսարան պաշտոնական կայքը, համալսարանի ղեկավարությունը հույս ունի, որ դասընթացի շնորհիվ իր ուսանողները ո չ միայն պատմություն կսովորեն, այլև կսովորեն պատանությունից:
Արվեստի և գիտության քոլեջի պրոֆեսոր Նենսի Հարովիցը, ով Հոլոքոստի պատմության մասնագետ է, նշել է, որ դասընթացի արդյունքում ուսանողները կսովորեն, թե ինչպես են տեղի ունեցել 20-րդ դարի ամենասարսափելի, պետության կողմից հովանավորված զանգվածային սպանությունները: Պրոֆեսորը նշում է, որ 20-րդ դարում և ներկայիս ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին սովորելով «պաշտպանվում է հիշողությունը»:
Հոլոքոստի և ցեղասպանության մասի դասընթացի շրջանակում ուսանողները կանցնեն հետևյալ կուրսերը` Հայոց ցեղասպանություն, եվրոպական ֆաշիզմ, ցեղասպանության կանխարգելում, մարդու միջազգային իրավունքների պատմություն և Հոլոքոստ:



