Անհրաժեշտ է հիմնովին զբաղվել շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ռեֆորմով. Հովհաննես Մանուկյան
BLOGՀովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մասնավոր կայանատեղիների եւ մայրուղիների արագաչափերի կառավարումը պետությանը փոխանցելու թեև ուշացած, բայց կարևոր և ակտուալ որոշումից հետո անհրաժեշտ է հիմնովին զբաղվել շահումով խաղերի և խաղատների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ռեֆորմով և համակարգի կառավարման ու վերահսկողության մոդելի փոփոխությամբ: Պետք է անդրադառնալ ոչ միայն այս ոլորտի հարկման խնդիրներին, այլև ոլորտի նշանակությանն ու դերին տնտեսական (մասնավորապես՝ տուրիզմի զարգացման համատեքստում) ու հասարակական կյանքի, տարածքային զարգացման քաղաքականության տրամաբանության տեսանկյունից: Պակաս հիմնարար չէ նաև ոլորտի որոշակի հատվածներում պետական մենաշնորհի սահմանման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցի դիտարկումը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



