Խմիչքի հանդեպ հակումը կարող է վեց տեսակի քաղցկեղի պատճառ դառնալ
LIFEՆույնիսկ օրական մեկ գավաթ գինին կարող է բարձրացնել քաղցկեղի առաջացման վտանգը: Այն կարող է վեց տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ.-հայտնում է Past.am-ը՝ հղում տալով Mail.online-ին:

Այս ամենը պարզ դարձավ այն հետազոտության արդյունքում, որը նպատակ ուներ ամփոփել նախկինում կատարված մի շարք ուսումնասիրությունների տվյալները, որը վկայում է այն մասին, որ ալկոհոլն առաջացնում է քաղցկեղ:

Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վեց տեսակի քաղցկեղի, այդ թվում կոկորդի, կերակրափողի, լյարդի, հաստ աղիքի, կանացի կրծքի և հետանցքի:

Վարկած կա, որ քաղցկեղ կարող է առաջանալ միայն հարբեցողության արդյունքում, սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնիսկ չափավոր խմելու դեպքում քաղցկեղ առաջանալու ռիսկը կարող է մեծանալ:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ խմելու համար որևէ ‹‹անվտանգ›› մակարդակ գոյություն չունի, որի դեպքում քաղցկեղ առաջանալու ռիսկը կարող է նվազել:
Բացի վերը նշվաց ազդցությունից, ալկոհոլն ունի նաև մի շարք այլ վնասակար հատկություններ: Այն վնասակար է ուղեղի համար: Էթանոլը՝ ալկոհոլային խմիչքների մեծ մասում առկա զանգվածը, նյութ է, որը կարող է վնասել կամ քայքայել նյարդային ողջ համակարգը։ Հարբածությունը թունավորման ձև է։ Մեծ քանակությամբ ալկոհոլը կարող է մարդուն գցել կոմայի մեջ և անգամ հանգեցնել մահվան։

Ալկոհոլի չարաշահման ամենացավալի հետևանքներից մեկը չծնված երեխայի վրա նրա թողած ազդեցությունն է։ Զարգացող պտղի համար ալկոհոլը շատ ավելի վնասակար է, քան դեղանյութերի չարաշահումը:




