5 արտահայտություն, որոնք երազում են լսել բոլոր տղամարդիկ
LIFETert.am-ը գրում է
Կանայք ցանկանում են կատարյալ կին լինել իրենց տղամարդու համար: Նրանք կարծում են, որ միայն համեղ ընթրիքներն ու ամենօրյա հոգատարությունը բավական է, սակայն ոչ:
creu.ru-ն գրում է, որ եթե ցանկանում եք կատարյալ կին դառնալ ձեր տղամարդու համար, ապա, երբեմն, ասեք նրան այս արտահայտությունները: Սա կերջանկացնի նրան:
1. «Սիրելիս, ինձ թվում է դեռ քիչ ես խմել»
Տղամարդիկ երազում են, որ կանայք չխոչընդոտեն նրանց ընկերական հանդիպումներին: Բոլոր հանդիպումների ժամանակ տղամարդիկ ալկոհոլ են օգտագործում և ցանկանում են, որ կանայք համակերպվեն այդ մտքի հետ:
2. «Այնտեղ էլի վիսկի կա՝ խմիր, որ չփչանա»
Ալկոհոլի անխոչընդոտ օգտագործումը տղամարդկանց երազանքն է:
3. «Ես չեմ սիրում ծաղիկներ, այլևս երբեք դրանք ինձ չնվիրես»
Տղամարդիկ չեն սիրում կանանց ծաղիկներ նվիրել: Եթե բոլոր կանայք չսիրեին ծաղիկները՝ տղամարդիկ երջանիկ կլինեին:
4. «Կարող ես ընկերներիդ հետ հանդիպել»
Տղամարդկանց երազանքներից մեկն է, որ կինը հորդորի նրան ազատ ժամանակն իրենց հեռու՝ ընկերների հետ անցկացնել:
5. «Արի ֆուտբոլ/ ըմբշամարտ/ մարտաֆիլմ դիտենք»
Տղամարդիկ սիրում են, երբ կանայք կիսում են իրենց հետաքրքրությունները:
Երբեմն ասեք այս արտահայտություններն ու երջանկացրեք ձեր տղամարդուն:



