Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Երեւանում «գազելներ» այլեւս չեն լինի, իսկ երթուղայինների տոմսը կլինի միասնական

SOCIETY

Armtimes.com-ը գրում է.

Հոկտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու նիստում խոսելով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացման մասին, ասել էր. «Այժմ խորհրդակցությունների փուլում ենք, սակայն լուծումներն արդեն տեսանելի են, մեծ քաղաքների օրինակով ենք շարժվելու: Մեր նպատակն է նաեւ, որ Երեւանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ և լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, եւ նաեւ մեր առաջարկն է եղել, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»։ Թե ինչ է իրենից ենթադրում տրանսպորտային համակարգի փոփոխությունները Armtimes.com-ը պարզել Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ զրույցում:

- Պարոն Նիկոյան, ի՞նչ է իրենից ենթադրում մեկ օպերատորը, որը պետք է կանոնակարգի մայրաքաղաքում ուղեւորափոխադրումների ցանցը:

- Նախ նշենք, որ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի կանոնակարգման խնդիրը նոր չի, որ Երեւանի քաղաքապետարանի օրակարգում է եւ քաղաքապետը նաեւ իր խոսքում նշեց, որ մինչեւ ընդհանուր համակարգային փոփոխությունները մենք աշխատանք տանում ենք, որպեսզի առկա ռեսուրսներով հնարավորինս կարողանանք ապահովել հասարակական տրանսպորտի աշխատանքը: Բայց, իհարկե, զուգահեռ աշխատանքներ են տարվում ամբողջությամբ համակարգային փոփոխության ուղղությամբ:

Մասնավորապես, մենք բազմիցս նշել ենք եւ գաղտնիք չէ, որ Երեւան քաղաքի գործող տրանսպորտային ցանցը համարում ենք ոչ արդյունավետ, առնվազն ֆինանսական առումով ոչ արդյունավետ եւ, բնականաբար, աշխատանքները սկսել ենք հենց այդ տեղից: «Ասիական զարգացման բանկ»-ի աջակցությամբ մենք հայտարարել ենք միջազգային խորհրդատվական կազմակերպության մրցույթ, որը պետք է մշակի նոր երթուղային ցանց, որի ներդրման քայլերի հաջորդականությունը: Բնականաբար, հաշվարկներ կիրականացվի առկա տրանսպորտային եւ անհրաժեշտ տրանսպորտային պարկի հետ կապված, կհաշվարկվի սակագնային հնարավորությունները, տոմսային համակարգի կիրառման հնարավորությունները: Այսինքն՝ ամբողջական փաթեթ պետք է ներկայացնի խորհրդատուն: Այս պահին մրցույթը կայացել է, վերջնական հաստատումների փուլում ենք, որից հետո կկնքվի պայմանագիր եւ խորհրդատուն 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի այդ ամբողջ փաթեթը:

- Ի՞նչ են ենթադրում այդ բարեփոխումները: Խնդրում եմ ավելի առարկայական ասեք:

- Առաջին հերթին, ես կցանականայի անդրադառնալ հենց նոր երթուղային ցանցին: Մենք, երբ ասում ենք, որ ցանցն արդյունավետ չի, նկատի ունենք ֆինանսական կողմը: Անզեն աչքով տեսանելի է, որ գոյություն ունեցող երթուղիների գերակշիռ մասը կրկնվող հատվածներ ունեն: Մեզ պետք է ներկայացվի դասական, եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային ցանց՝ բացառելով երթուղիների կրկնությունը: Դա պետք է ստանա մեր բնակչության հավանությունը, որովհետեւ դա որոշակի փոփոխություններ է ներկայացնելու նաեւ օգտվելու առումով:

Երեւան քաղաքը եզակի քաղաք է, որտեղ մեկ տրանսպորտային միջոցով կարելի է երթեւեկել քաղաքի ցանկացած վայրից մեկ այլ վայր: Դա բերում է ոչ արդյունավետության, իսկ արդյունավետ ցանցի առկայության դեպքում բնակիչները պետք է գիտակցեն, որ նրանք պետք է մեկ վայրից այլ վայր գնալիս, շատ դեպքերում փոխեն տրանսպորտային միջոցը: Դա, կարծում եմ, պետք է մանրամասն ներկայացվի հանրությանը, որ հասկանալի լինի նաեւ, որ լրացուցիչ բեռ, լրացուցիչ խնդիր չառաջացնի: Ամբողջ ծրագիրը կիրականացվի եվրոպական չափանիշներով, որը կնշանակի, որ մեր տրանսպորային միջոցները հագեցած կլինեն համապատասխան սարքավորումներով, որոնք առցանց ռեժիմով բնակիչներին հնարավորություն կտան իմանալու ցանկացած տրանսպորտային միջոցի ցանկացած կանգառ հասնելու ժամանակահատվածը:

Նոր երթուղային ցանցի պարագայում մեր կանխատեսումներով մենք նախատեսում ենք, որ Երեւան քաղաքում այլեւս չեն շահագործվի այսպես ասած «գազել» միկրոավտոբուսներ կամ, ընդհանրապես, միկրոավտոբուսներ, որն այլեւս կբացառի միկրոավտոբուսներում կանգնած մարդկանց երթեւեկելու հնարավորությունը: Տրանսպարտային պարկը բաղկացած կլինի մեծ, միջին եւ փոքր, բայց միայն ավտոբուսներից:

Պետք է մշակվի այնպիսի տոմսային համակարգ, որ տրանսպորտային միջոցներ փոխելու դեպքում բնակիչը ստիպված չլինի վճարել մեկից ավելի անգամ, քան կվճարեր մեկ տրանսպորտային միջոցով երթեւեկելու դեպքում: Ամենայն հավանականությամբ, կփոխվի տոմսի կառուցվածքը, քան՝ բովանդակությունը: Տոմսը չի լինի մեկ երթեւեկության համար, այլ տոմսը կլինի արտահայտված: Ես մոտեցումներից մեկն եմ ասում, մեկ կիլոմետրով, նույն հաշվարկով, որ արվում է տրանսպորտի ծախսի դեպքում:

Շարունակությունը՝ այստեղ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank