Հարսանիքի պլանավորման մանրամասն ուղեցույց, որը շատ կօգնի ամուսնացող յուրաքանչյուր զույգի
LIFEWedding.am-ը գրում է.
Հրսանիքը, որքան էլ մեր կյանքի ամենասպասված իրադարձությունն է, սակայն դրա կազմակերպումը, երբեմն կարող է խուճապ առաջացնել: Ստորև նշում ենք այն բոլոր անհրաժեշտ և կարևոր պարագաները, որոնք կօգնեն Ձեզ կազմակերպել հարսանեկան արարողությունը` բյուջեի պլանավորումից մինչև հյուրերի ցուցակ կազմելը, երաժշտության ընտրությունից մինչև ծաղիկների ձևավորումը: Խորհուրդ ենք տալիս օգտվել այս ծրագրից: Եթե անգամ վեց ամսից պակաս ժամանակ ունեք, միևնույն է, մի անհանգստացեք այլ անցեք գործի` “Ինչքան շուտ, այնքան լավ” կարգախոսով: Եվ թույլ մի տվեք, որ փոքրիկ խոչընդոտներն ու խնդիրները ազդեն ձեր տրամադրության վրա: Անգամ հարսանյաց հանդեսի նախապատրաստական աշխատանքները Ձեզ համար թող լինեն հաճելի:
ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ և Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ , ԵԹԵ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՎԵՑ և ԱՎԵԼԻ ԱՄԻՍՆԵՐ:
● Նախ պարզեք, թե ինչպես եք ցանկանում անցկացնել հարսանիքը` պաշտոնակա՞ն, թե ոչ, մե՞ծ թե փոքր, և իհարկե, տարվա այն եղանակն ու ժամանակը, երբ ցանկանում եք ամուսնանալ
● Ճշտեք Ձեր բյուջեի պարունակությունը
● Ձեզ անհրաժե՞շտ են արդյոք, օգնականներ կամ հարսանիք կազմակերպողներ
● Համալրեք հյուրերի ցուցակը և նրանց հասցենրը` հրավիրատոմսերի համար
● Ճշտեք հարսանիքի վերջնական օրը
Շարունակությունը՝ այստեղ:



