Իսրայելը մտադիր է Երուսաղեմը տրամվայի գծերով կապել հրեական բնակավայրերի հետ
SOCIETYԻսրայելի տրանսպորտի նախարարությունն սկսել Է տրամվայի գծերի նախագծումը, որոնք կկապեն Երուսաղեմը եւ Հորդանան գետի արեւմտյան ափի մերձակա հրեական բնակավայրերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հրեական պետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայւթյունում:
Իսրայելի տրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության, հետախուզական ծառայությունների գործերի եւ ատոմային Էներգիայի հանձնաժողովի նախարար Իսրայել Կացը «հաստատել Է Երուսաղեմի տրամվայի գծերի ցանցի ընդլայնման համապատասխան ծրագիրը, որն այժմ գտնվում Է մշակման եւ նախագծման փուլում»,- նշել Է գործակալության զրուցակիցը:
Այս նախագծի նպատակը «վերոթվարկյալ բնակավայրերի հասարակական տարնսպորտի աշխատանքի» ապահովումն Է Իսրայելի «մյուս բնակավայրերին հավասար», նշել են տրանսպորտի նախարարությունում:



