Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներ դարպասապահների հանդես գալու ժամկետների սահմանափակումների վերացվել է
SOCIETYՆոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներ դարպասապահների հադես գալու ժամկետների սահմանափակումների վերացումը:
Արթուր Պետրոսյանը ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագիրը՝ նշելով, որ պետք է առաջին հերթին աշխատանք տարվի թիմի հոգեբանական վիճակի բարելավման ուղղությամբ: Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակի հասնել յուրաքանչյուր խաղում, իսկ իր նպատակներն են թիմին հաղթողի հոգեբանություն ներարկելը, հավաքականում մրցակցության բարձրացումը, փուլային սերնդափոխություն իրականացնելը. հավաքականը հաջորդ շրջափուլի համար ավելի մարտունակ տեսքի բերելը:
ՀՖՖ Գործկոմի անդամները նաև կողմ քվեարկեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներ դարպասապահների հանդես գալու ժամկետների սահմանափակումների վերացմանը:



