Չինաստանի իշխանությունները 149 բնակարան են հայտնաբերել որպես դատախազի սեփականություն
INTERNATIONAL NEWSՉինաստանի իշխանությունները Նանչան քաղաքի (Արեւելյան Չինաստանի Ցզյանսի նահանգի վարչական կենտրոնի) դատախազության բաժնի պետի տեղակալ Սյույ Լինբաոյի եւ նրա ազգականների սեփականության մեջ հայտնաբերել են 110 մլն յուան (մոտավորապես 16,3 մլն դոլար) ընդհանուր արժեքով 149 բնակարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտնել Է «Սինա» լրատվական պորտալը:
Հետաքննության տվյալներով՝ Սյույ Լինբաոն իր փեսայի՝ ոմն Լուն Յուեուի հետ հանցավոր համաձայնության գալով, խարդախությամբ վարկային քարտերով քաղաքի բանկերից մեկում 96 մլն յուանի (մոտավորապես 14,2 մլն դոլար) վարկ Է ձեւակերպել եւ ձեռք բերել այդ անշարժ գույքը:
Ինչպես նշում Է «Սինա»-ն, ներկայում դատախազությունից Սյույ Լինբաոյի գործընկերներն արդեն Լուն Յուեուին եւ դատախազի տեղակալին ձերբակալելու կալանագիր են տվել: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



