Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Միասնությունը»՝ հասարակական-քաղաքական դաշտի գաղափարական լոկոմոտիվ

SOCIETY

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին մի քանի ամիսներին երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած տեղաշարժերն ու իրադարձությունները, բազմաբնույթ խմորումներն այնքան շատ էին, որ դժվար կարելի է մտաբերել նմանատիպ ևս մեկ շրջան, երբ դաշտն ենթարկված լիներ նման մասշտաբային վերաձևումների: Անկախ այն բանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի տեղի ունեցող գործընթացների կամ առանձին վերցրած իրադարձությունների նկատմամբ, անհերքելի է, որ երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող այս յուրատեսակ արբունքն աչքի է ընկնում մի խիստ կարևոր դրական հատկանիշով. ձևավորվում են յուրատեսակ գաղափարախոսական առաջնահերթություններ, որոնք հիմնահենքային նշանակություն են սկսում ձեռք բերել այս կամ այն կուսակցության (հատկապես նորերի) գաղափարախոսության ձևավորման վրա. «միասնություն» եզրույթը սկսել է առավել հաճախ հիշատակվել քաղաքական ուժերի անվանումներում, գաղափարախոսական մանիֆեստներում:

Հարկ է հատուկ ընդգծել, որ սույն երևույթը, որն, ինչ խոսք, չի կարելի չողջունել, առավելապես իհայտ եկավ ու նկատելի դարձավ ճիշտ այն օրվանից, երբ պարզվեց, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտ է մուտք գործելու բոլորովին նոր ուժ՝ «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը, որի կորիզն, ինչպես հայտնի է, կազմում են հայրենասեր, առաջադեմ գաղափարներով ներշնչված մի խումբ երիտասարդներ, ովքեր հայտ են ներկայացրել՝ իրենց՝ երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականնները գործնականորեն կյանքի կոչելու, Հայաստանում վաղուց օրախնդրի վերածված իրական քաղաքական սերնդափոխության գործընթացը գլխավորելու՝ շարժման ներսում միավորելով այն բոլոր առողջ ուժերին, որոնք պատրաստ են՝ միասնաբար ճանապարհ անցնելու, նյութականացնելու բոլոր այն իդեաները, որոնք կարող են ու պետք է ծառայեն Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին:

Նշենք, որ շարժումը ղեկավարում է Արման Վարդանյաննով առավելապես հայտնի է իր սկզբունքայնությամբ, գաղափարական պայքար մղելու բացառիկ կարողությամբ, հանուն ունեցած տեսլականի մինչև վերջ գնալու, պայքարելու՝ մեր ժամանակների համար հիրավի բացառիկ հատկանիշներով: Վարդանյանը երբեք կեղտոտ առուծախերի ու գործարքների մեջ չի մտել՝ մշտապես գերադասելով ընդհանուրի շահը անձնական նեղ շահագրգռվածությունից, ինչն էլ հիմք է ծառայել նրա՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մեդիա ոլորտներում արձանագրած խոշորամասշտաբ ձեռքբերումների: Ի դեպ՝ նրա շուրջ համախմբված երիտասարդ գործիչները ևս աչքի են ընկնում վերը թվարկված մարդկային որակներով, որ ունենալով հստակ նպատակ ու ծրագիր, որոշել են սատարել Վարդանյանին ու միահամուռ ջանքերով կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք Հայաստանի ապագա ձեռքբերումների հիմքը պետք է հանդիսանան :

Պետք է աներկբայորեն արձանագրել, որ «Միասնությունն», ըստ էության, քաղաքական նոր կուլտուրա է բերում մեր իրականություն, որի նպատակը հասարակության ակտիվ մասնակցության ապահովումն է երկրի կառավարման գործում: Հայկական իրականության մեջ սա իսկապես բացառիկ նախաձեռնություն է, քանի որ գաղտնիք չէ՝ մեզանում մշտապես արդիական է եղել հենց այն նույն խնդիրը, որի արմատական լուծմանն է առաջիկայում լծվելու «Միասնություն» ազգային համաձայնության շարժումը: Ասել կուզի՝ մի խումբ երիտասարդների հաջողվեց անել այն, ինչն, ըստ էության, չէր հաջողվել և ոչ ոքի. նրանք հասարակական-քաղաքական դաշտում կարողացան արժեհամակարգ թելադրողի դերում հանդես գալ՝ որպես գաղափարական առաջնահերթություն հռչակելով ազգային միասնությունը՝ գաղափար, առանց որի որևէ հասարակության երբևիցե չի հաջողվել հասնել իրական ձեռքբերումների ո՛չ հասարակական-քաղաքական դաշտում, ո՛չ էլ մարդկային գործունեության որևիցե այլ բնագավառում:

Պատմությամբ փաստված ճշմարտություն է՝ չկա որևիցե բարձունք կամ նպատակակետ, որին հնարավոր չլինի հասնել ազգային միասնություն ու իրական համախմբվածություն դրսևորելու պարագայում: Ինչպես հայ ժողովրդի անցած բազմադարյա ուղին է ապացուցում, մենք անհաղթ ենք եղել հենց այն ժամանակ, երբ կարողացել ենք մի կողմ դնել մասնավոր ամբիցիաներն ու միանալ մեկ համընդհանուր գաղափարի, միասնական նպատակի շուրջ, առանց որի, ինչպես հայտնբի է, ազգ, որպես այդպիսին, գոյություն ունենալ չի կարող. հենց այս գաղափարն է ընկած «Միասնության» հիմքում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League