Փրկարարները ձնակույտից 6 ավտոմեքենա են դուրս բերել
SOCIETYՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում նոյեմբերի 3-ին, բքի պատճառով 6 ավտոմեքենա արգելափակվել էր ձնակույտի մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ եւ արգելափակումից դուրս բերել 6 ավտոմեքենա (15 ուղևոր) :
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին էլ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում մերկասառույցի պատճառով ПАЗ մակնիշի ավտոբուսը արգելափակվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոբուսն արգելափակվել է Ավետիսյան փողոցի թիվ 8 տան մոտակայքում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ПАЗ մակնիշի AM3562L պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր), երթևեկությունը վերականգնվել է:



