Դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգվելո՞ւ է. «ՀԺ»
SOCIETY«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելու է և դասերը վերսկսվելու են միայն նոյեմբերի 14-ից։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին դա՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից նման առաջարկ չի ստացվել։ Հայտնի է, որ դպրոցներում արձակուրդը երկարաձգելու նախաձեռնողը լինում է առողջապահության գերատեսչությանը, այն դեպքերում, երբ, ասենք, առկա է այս կամ այն վարակի տարածման վտանգ կամ համաճարակ է։
Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ այստեղ նաև չեն պատրաստվում դիմել կրթության և գիտության նախարարության՛ արձակուրդը երկարաձգել հարցով, քանի որ դրա անհրաժեշտությանը չկա։ Այնպես որ, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, դասապրոցեսը կվերսկսվի նոյեմբերի 7-ից»։



