Ափսեները լվանալու բնական նյութեր․ հրաժարվեք քիմիայից
LIFEԱփսեները լվանալիս ամեն անգամ հատուկ հեղուկներ ենք օգտագործում, որոնք քիմիական նյութեր են պարունակում, որոնք բնականաբար մնում են ափսեների վրա ու անցնում մեր օրգանիզմ ուտելիս։ Իսկ այն, որ քիմիական նյութերն անչափ վտանգավոր են, հայտնի է բոլորին։ Ինչով կարելի է փոխարինել ափսեները լվանալու հեղուկը։
Ահա բնական միջոցներ։ Շատ տնային տնտեսուհիներ ափսեները լվանալիս օգտագործում են մանանեխի եւ սոդայի խառնուրդ։ Սակայն այս միջոցը երկու բացասական կողմ ունի՝ նախ, մանանեխը նորմալ լվանում է ափսեները միայն տաք ջրով, երկրորդ՝ այն գրգռում է ձեռքերի մաշկը։
Ավելի անվնաս տարբերակ է հետեւյալ խառնուրդը՝ 50 գրամ կենցաղային օճառ, 2 թեյի գդալ սոդա, 10 կաթիլ եթերային յուղ։ Քերում եք օճառը, գոլորշու վրա հալում, 100 գրամ գոլ ջուր լցնում խառնում։ Հետո 1,5 լիտր ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք եռա եւ այնքան խառնեք, մինչեւ օճառը լուծվի։
Անջատեք կրակը, սոդա խառնեք, թողեք սառչի։ Հետո եթերային յուղ լցրեք, եթե իհարկե, ալերգիա չունեք։ Եթե ունեք, կարող եք չավելացնել։ Ողջ ընթացքը 40 րոպե է տեւում, փոխարենը 1,5 լիտր բնական ու արդյունավետ մաքրող միջոց եք ունենում, որը կարելի է թե ափսեները լվանալիս օգտագործել, թե ինչ որ բան մաքրելիս։
Ջրածնի պերօքսիդ
Եւս մեկ արդյունավետ միջոց՝ ափսեները լվանալու համար։ 1 բաժակ թաք ջրի մեջ 1 ճաշի գդալ պերօքիդ լցրեք, 1 ճաշի գդալ սոդա։ Լավ խառնեք ու դրանով լվացեք ափսեները։ Ատամի մածուկ Քչերը գիտեն, որ սովորական ատամի մածուկը նույնպես լավ է սպասքը լվանալու համար։
Այն լավ է կեղտոտ կաթսաները եւ թավաները լվանալիս։ Քսեք ատամի մածուկը կեղտոտ հատվածին, թողեք 10 րոպե եւ լվացեք։ Սպասքից սոսնձի հեռացում Մեծ խնդիր է նաեւ, թե ինչպես կարելի է հեռացնեք սպասքից սոսինձը, որ մնում է պիտակները պոկելուց հետո։ Կօգնի սովորական բժշկական սպիրտը։ Բամբակով քսեք սոսնձի վրա, հետո մաքրեք։ Հետքերը կանհետանան։



