Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Ջրանցքում հայտնաբերված ոտքը բժշկական թափոն էր ու պետք է ոչնչացվեր. հարուցվել է վարչական վարույթ. Panorama.am

SOCIETY

Առողջապահական պետական տեսչությունում այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկի կողմից հիվանդին անդամահատված ոտքը տրամադրելու փաստի առթիվ: «Հարուցվել է վարույթ, մեղավորներին գտնելու, օրենսդրության խախտումները պարզելու համար, տվյալ դեպքում խախտումը առողջապահության նախարարի հրամանի պահանջները չկատարելն է»,-Panorama.am-ին ասաց ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննետա Բեդյանը: Տեսչության մասնագետն ընդգծեց. «Բժշկական կենտրոնը պետք է ունենա հատուկ տարաներ բժշկական թափոնները հավաքելու համար: Դրանք պետք է լինեն հատուկ սենյակում, մեկուսացված:

ԲԿ-ն պետք է ունենա պայմանգիր թափոնները ոչնչացնող կազմակերպության հետ, վերջինս պարտավոր է այդ թափոնները հեռացնել 48 ժամվա ընթացքում: Կազմակերպությունն արդեն գիտի, թե ոնց պետք է այդ թափոնները վարակազերծել, ոչնչացնել»: Նկատենք, որ ըստ նախարարի հրամանի, վարակիչ թափոնները ժամանակավոր պահման հատուկ տարածքում կարող են պահվել ձմռանը` 72 ժամից, իսկ ամռանը` 48 ժամից ոչ ավել: Ժանետա Բեդյանի խոսքով, ԲԿ-ի պարտականությունը պետք է լիներ թափոնները հավաքելը, ինչը, փաստորեն չի արվել: Տեսչության գլխավոր մասնագետը նկատեց, որ հրամանում որևէ խոսք չկա այն մասին, որ քաղաքացու խնդրանքով անդամահատված ոտքը կարելի է տրամադրել իրեն: Հարուցված վարչական վարույթի արդյունքների մասին տեսչությունը կարող է խոսել 20-30 օր հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 5-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել: Արտաշատի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել էր թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Երևան-Երասխավան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում` Շահումյան գյուղի տարածքի ջրանցքից դուրս էին բերել անդամահատված աջ ոտք: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում քննիչներն ու Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են սեպտեմբերի 5-ին Արարատի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքով անցնող ջրանցքում գտնված անդամահատված ոտքի տիրոջը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ոտքի տերը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Հայկ Լևոնի Ամիրյանն է:

Վերջինս այս տարվա օգոստոսի 23-ին Արտաշատի հիվանդանոցում բժիշկ Սահակյանի կողմից վիրահատման է ենթարկվել, քանի որ ունեցել է աջ ոտքի գանգրենա՝ փտախտ: Վիրահատությունը բարեհաջող է անցել և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, երբ վիրահատվածն իրեն արդեն լավ է զգացել, հարազատները բժիշկներից պահանջել են ոտքը և ստացել են այն: Ոտքը տանելով տուն՝ մի քանի օր պահել են, սակայն հետո մեկ այլ քաղաքացու գումար են տվել՝ խնդրելով, որ այն թաղի: Այդ քաղաքացին էլ ոտքը թաղելու փոխարեն այն նետել է ջրանցքը:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia