Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերն ամուսնանում են
PHOTOՀոլիվուդի ամենագեղեցիկ զույգը, վերջապես, ամուսնանում է: Մոդել Իրինա Շեյքն ու դերասան Բրեդլի Քուփերը հայտարարել են իրենց ամուսնության մասին:
elle.ru-ն գրում է, որ աստղային զույգը դեռ չի նշանակել ամուսնության ամսաթիվը, սակայն արդեն պլանավորել է ձմեռային արձակուրդների ժամանակ ընկերների ու հարազատների հետ տրոպիկական կղզի մեկնել: Նրանց մտերիմներն ասում են, որ հնարավոր է աստղերն արդեն ամուսնացած վերադառնան:
Քանի որ Քուփերն այժմ խիստ զբաղված է Լեդի Գագայի հետ համատեղ նախագծով, ալդ պատճառով էլ նրանք չեն կարողանում ընտրել ամուսնության ամսաթիվը: Սակայն նրանք ցանկանում են ամուսնանալ առանց ավելորդ խառնաշփոթի և արդեն լրջորեն քննարկում են իրենց ապագան ու երեխաներ ունենալու հարցը:


1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



