Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


Շոու-բիզնեսի միայնակ մայրերը

PHOTO

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայնակ մայր լինելը կարող էր չընդունվել հասարակության կողմից: Կնոջ ինքնուրույն ու ինքնավստահ լինելը շատ բան փոխեց նրա կյանքում ու միայնակ երեխա դաստիարակելը, մեծացնելն այլևս խնդիր չէ: Այժմ ոչ միայն պախարակելի երևույթ չէ միայնակ մայր լինելը, այլև միանգամայն սովորական, որքան էլ երեխայի համար նախընտրելի է լիարժեք ընտանիքը: Պարզիր հայտնի միայնակ մայրերին մեր այս անդրադարձի շնորհիվ:    

Картинки по запросу DJ Վակցինա 

DJ Վակցինա«Երբեք դժվարություններից չեմ խուսափում» 

Հղիության յոթերորդ ամսում գտնվող DJ Վակցինան այն կանանցից է, ով չի վախենում միայնակ մայր լինել, իսկ դժվարությունների մասին խոսելիս էլ նշում է, որ իր ամբողջ կյանքն է դժվար եղել: «Երբեք դժվարություններից չեմ վախենում ու խուսափում: Եթե համեմատենք միայնակ հորն ու մորը, ապա կարող եմ ասել, որ միայնակ մոր համար շատ ավելի դժվար է, որովհետև մայրն ավելի էմոցիոնալ է տանում ամեն բան, ինպես նաև մոր համար դժվար է միանգամից երկուսի դերը ստանձնելը: Թեպետ ասեմ, որ ամբողջ կյանքում դժվարություններին զուգահեռ եմ քայլել ու միշտ էլ կարողացել եմ ճիշտ որոշումներ կայացնել»,- համոզված պնդեց նա: Վակցինայի խոսքերով` միայնակ երեխա ունենալու որոշումը մեկ օրում չի կայացրել: «Առողջական խնդիրներ եմ ունեցել, որից հետո հասկացել եմ, որ պետք է մայրանամ: Ինչպես որոշում եմ կյանքիս ընթացքը, հետագայում այդպես  էլ հաղթահարում եմ դժվարությունները: Հետևաբար, եթե ընտրել եմ, ուրեմն պատրաստ եմ,- ասաց -ը և հավելեց,- բնականաբար, բոլոր կանայք ու տղամարդիկ էլ ցանկանում են, որ իրենց կլյանքում ամեն բան իդեալական լինի, բայց եթե ինչ-ինչ պատճառներով հասկանում ես, որ քեզ համար ավելի լավ է այս տարբերակը, ոչինչ չի կարող խանգարել դրան»,- ավելացրեց զրուցակիցս: Ըստ նրա`  ամուսնանալ կարելի է ցանկացած տարիքում: «Եթե գոյություն ունի ռիսկի գործոն, բնականաբար, բոլոր կարծրատիպերը կոտրվում են, որովհետև հարցը երեխայի լինել-չլինելու մասին է»,- նշեց նա: DJ Վակցինան (երիտասարդ մայրիկն արդեն որոշել է  երեխային պապիկի անունով կոչել` Յուրի), մինչև բալիկի ծնունդը զրուցել է հոգեբանների հետ ու իր համար մի շարք հարցեր պարզել: «Բնականաբար, լիարժեք ընտանիքը երեխայի համար գագաթնակետ է, սակայն հայրն ու մայրն էլ պետք է լինեն լիարժեք և ընտանիքում չլինի անառողջ մթնոլորտ: Զրուցել եմ հոգեբանի հետ, ով ինձ ասաց, որ մինչև երկուսուկես տարեկան երեխայի համար միայն մոր գործոնն է կարևոր, այսինքն` հոր չլինելը սթրեսային չի լինի նրա համար: Ջերմությունն ու սերը ինքս կարող եմ տալ երեխային: Վստահ եմ, որ պատվով դուրս կգամ այդ պատասխանատվության տակից»,- եզրափակեց ապագա մայրիկը:

Картинки по запросу Ալինա Մարտիրոսյան 

Ալինա Մարտիրոսյան«Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել որդուս»

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը որդուն` 15-ամյա Էմմանուէլին տասը օրականից միայնակ է մեծացրել, քանի որ նրա հայրը մահացել է: «Շատ դժվար պայմաններում եմ մեծացրել նրան. նույնիսկ չեմ էլ ցանկանում հիշել, թե ինչ ճանապարհ եմ անցել,- մեզ հետ զրույցում նշեց Ալինան ու պատմեց Էմմանուէլի ցանկությունների մասին,- Էմմանուէլին դպրոցում  «ջենթլ» են ասում, որովհետև շատ կիրթ է իրեն պահում: Շատ է ցանկանում, որ գոնե այս տարի ամուսնանամ: Մի անգամ նույնիսկ ասաց, որ երազ է տեսել, որը պետք  է իրականացվի: Այդ երազում ես մի գեղեցիկ, ոսկեծամ աղջիկ էի որդեգրել: Ինձ ասաց` «Քեզ վրա հույս դնելու չէ, գոնե ինձ համար քույրիկ որդեգրի»: Արդյոք Ալինան պատրաստվո՞ւմ է այս տարի կատարել Պարարվեստի ակադեմիայի դասական պարի բաժնում սովորող որդու ցանկությունը. մեր այս հարցին ի պատասխան` դերասանուհին ասաց. «Տա Աստված, որովհետև չկա այնպիսի մեկը, ում հետ կանցկացնեմ հետագա կյանքս: Սիրում եմ արժանի ու ինքնուրույն տղամարդկանց,  և նա պետք է լինի մինչև 40 տարեկան»: Ալինայի փոխանցմամբ` տղայական խնդիրներով իր որդուն օգնել է քեռին` Նարեկ Մարտիրոսյանը, ով ևս բալետի արտիստ է: «Ժամանակից շուտ է մեծացել Էմմանուէլը. նույնիսկ մի դեպք հիշեցի, երբ  առաջին դասարանում նրան հարցրել են, թե հայրը որտեղ է աշխատում, դուրս է հրավիրել ուսուցչուհուն և ասել` «Ինչո՞ւ Դուք մինչև հիմա չգիտեք, որ ես հայր չունեմ ու բոլորի մոտ ինձ ցավեցնում եք»:

Ալինան ցանկություն ունի երկրորդ բալիկն էլ ունենալու, սակայն եթե ամուսնանա: «Եթե առանց ամուսնության հնարավոր լիներ մայրանալ, ապա վաղուց այդ քայլին կգնայի: Պարզապես պետք է ընտանիք ունենալ, և երեխան էլ հայր ունենա, ով ամեն կերպ իր կողքին կլինի, կմեծացնի ու կդաստիարակի նրան: Այնքան դժվարություն եմ տեսել, որ միայնակ բառը լսելուց արդեն սարսափում եմ: Կրկին միայնակ ճանապարհ անցնելն ինձ համար շատ բարդ կլինի»,- նշեց դերասանուհին, ում խոսքերով` ամուսնության լուրջ առաջարկ դեռևս չունի: «Անկեղծ ասաց, Հայաստանից դուրս եմ ուզում գնալ ու երևի դրսի հայերից որևէ մեկի հետ կամուսնանամ: Նրանց դաստիարակությունն այլ է, օրինակ` նրանք երբեք չեն ասի` ուրիշի երեխա է»,- կարծում է դերասանուհին:

 Картинки по запросу Լուսինե Մարտիրոսյան

Լուսինե Մարտիրոսյան«Երեխաներս ինձ матец էին ասում» 

Ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը տարբեր ամուսնություններից երկու երեխա ունի, որոնց, ամուսնալուծության հետևանքով, միայնակ է մեծացրել: «Գայանեն երկուսուկես տարեկան էր, երբ բաժանվեցի առաջին ամուսնուցս, իսկ Ալենն ավելի փոքր էր. կարելի է ասել նորածին»,- ասաց Լուսինեն և նշեց, որ ընկերները հպարտանում են իրենով, քանի որ նա կարողացել է երեխաներին միայնակ մեծացնել ու ավելացրեց,- որովհետև այսօր նույնիսկ տղամարդիկ չեն կարողանում ընտանիք պահել: Միայնակ երեխա մեծացնելը դժվարություն չեմ համարում, որովհետև կարծում եմ` այդպես էլ պետք է լիներ. ինքս եմ բաժանվել ու պատասխանատվությունն ինձ վրա վերցրել: Կար շրջան,  որ երեխաներս ինձ матец էին ասում»: Լուսինեի խոսքերով` տղամարդու պակասը,  բնականաբար, զգացվել է, հատկապես` տղային մեծացնելու հարցում: «Այդ հարցում ընկերներս են ինձ օգնել. օրինակ` Ավետ Բարսեղյանը նրա հետ խոսում էր, ինչպես տղան տղայի հետ: Եղել են խնդիրներ նաև բակում, դպրոցում, բայց տղաս իր հարցերն ինքնուրույն է լուծել»,- ասաց Լուսինեն: Նրա համոզմամբ` չստացվող բան չկա և ցանկանալ, նշանակում է կարողանալ: «Մոր համար ամենադժվար պահը երեխաների հիվանդանալն է, երբ մի քանի վայրկյանով զինաթափվում ես, սակայն հասկանում ես, որ չես կարող թույլ լինել»:

Լուսինեի կարծիքով, իր ընտանիքն էլ լիարժեք է, անկախ նրանից` հայր կա՞, թե՞ ոչ: «Բնականաբար, ինքս էլ կուզեի լավ ընտանիք ունենալ, թեև կարծում եմ, որ իմ ընտանիքն այսպես էլ է լիարժեք. եթե ցանկանամ, որ կողքիս տղամարդ լինի, ապա նա պետք է ընդունի ինձ և իմ երեխաներին,- ասաց զրուցակիցս և հավելեց,- տղամարդը անհրաժեշտ է ընտանիքում, որովհետև այն, ինչ ինքս ստացել եմ իմ հորից և մորից, տարբեր բաներ են»: Զրույցի վերջում Լուսինեն ավելացրեց, որ չի ընդունում այն կանանց, ովքեր որոշում են միայնակ մայր լինել, եթե դրա համար հստակ պատճառներ չկան:

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution