Հայաստանի ռուսական ռազմակայանում նոր ժամանած զինծառայողների պատվաստում է անցկացվում
SOCIETYԲժիշկները մինչեւ նոյեմբերի վերջը կանցկացնեն Հայաստանի ռուսական ռազմակայանի բոլոր զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ քաղաքացիական անձնակազմի պատվաստումներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
Պատվաստումների կապակցությամբ Գյումրիի եւ Երեւանի կայազորների զորամասերում ամեն օր չափում են զինծառայողների ջերմությունը:
Պլանավորվում Է, որ մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի սկիզբը Հայաստանի ռուսական ռազմակայան ավելի քան 1,5 հազար զինվորներ ու սերժանտներ կժամանեն Ռուսաստանի տարածքի զորամասերից եւ ուսումնական կենտրոններից: Բարձրլեռնային պայմաններին նրանց շուտափույթ ադապտացման համար ռազմակայանի հրամանատարության կողմից իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



