Պուտինը հանձնարարել է նոյեմբերի 4-ին հումանիտար դադար հաստատել Հալեպում
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել Է ռուս զինվորականներին` նոյեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչեւ 19:00-ն հումանիտար դադար հաստատել Սիրիայի Հալեպ քաղաքում: Որոշումը համաձայնեցված Է Սիրիայի ղեկավարության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Նրա խոսքով՝ որոշումը երկրի նախագահի հանձնարարությամբ ընդունել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «խուսափելու ավելորդ զոհերից»:
«Գերասիմովը հավելել Է, որ ավելի վաղ հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից Հալեպում պատրաստված հումանիտար միջանցքները կշարունակեն աշխատել քաղաքացիական բնակչության ու զինյալների դուրս գալու համար:
Գլխավոր շտաբը նաեւ դիմում Է զինված կազմավորումներին՝ դադարեցնել մարտերը Հալեպում եւ նոր հումանիտար դադարի ընթացքում իրենց զենքով քաղաքից դուրս գալ երկու միջանցքներով:
Մինչդեռ Հալեպում զինյալները վարձ են պահանջում քաղաքից հումանիտար միջանցքներով բնակիչներին բաց թողնելու համար: «Ջեյշ ալ Ֆաթհ»-ի Գերագույն ռազմական խորհրդի» անունից տարածված թռուցիկներում նրանք 150 հազար սիրիական լիրա (մոտավորապես 300 ԱՄՆ-ի դոլար) սակագին են նշանակել յուրաքանչյուր մարդու համար:
«Մեր ղեկավարությունը գիտակցում Է ռմբակոծումների եւ սիրիական բանակի կողմից Հալեպի թաղամասերի շրջափակման պատճառով քաղաքի խաղաղ բնակիչների տառապանքները,- ասված Է տեքստում:- Մեր եղբայրների հետ խորհրդակցելուց հետո մեն թույլ կտանք 14-ից մինչեւ 55 տարեկան բնակիչների ելքը այն պայմանով, որ յուրաքանչյուրը վճարի 150 հազար սիրական լիրայի չափով գումար, որը կօգտագործվի ռազմաճակատներում մեր եղբայրներին աջակցելու համար»:



