Հարավային Կորեայում ծավալվող սկանդալի ֆոնին փոխել են վարչապետին
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն փոխարինել Է վարչապետին ու ֆինանսների նախարարին այն սկանդալի ֆոնին, որին խառն Է եղել նրա ընկերուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցոյ Սուն Սիլին կասկածում են փողի դիմաց նախագահի որոշումների վրա ազդելու փորձերի մեջ: Նրան ձերբակալել են, քանի որ երկյուղներ կան, որ նա կարող Է փախչել երկրից:
Ինչպես Սեուլից հայտնել Է BBC-ի թղթակիցը, առայժմ հայտնի չԷ, թե պետական պաշտոնյաներն իրենց ցանկությամբ են ազատվել, թե նրանց հեռացրել են:
Նաեւ պարզ չԷ՝ նրանք որեւԷ կապ ունեն արդյոք այդ սկանդալի հետ: Թղթակցի խոսքով՝ Հարավային Կորեայում ղեկավար պաշտոններում աշխատողներին հաճախ են փոխում նմանօրինակ իրավիճակներում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



