Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Մահապարտ ազատամարտիկները վստահեցնում են՝ Ադրբեջանը վախեցած է և պատրաստ չէ պատերազմի

SOCIETY

Մահապարտ ազատամարտիկները վստահեցնում են, որ հայկական բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ոտնձգության հայրենիքի սահմանների նկատմամբ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակին, ազատամարտիկները նշում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով փորձում է իր ժողովրդին ցույց տալ, որ իրենք պատրաստ են պատերազմի՝ չնայած իրականությունը լրիվ այլ է: Օգոստ ոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամները վստահեցրին, որ իրենք ցանկացած պահի պատրաստ են մեկնել առաջին գիծ և կանգնել հայրենիքի սահմանները քաջաբար պաշտպանող հայ զինվորների կողքին: «Մենք միշտ պատրաստ ենք բարձրանալ դիրքեր և լինել մեր զինվորների կողքին: Այս պահին նման անհրաժեշտություն չկա, քանի որ սահմանին իրավիճակը հանգիստ է: Սակայն ցանկացած լարվածության դեպքում մենք կլինենք մեր զինվորի կողքին: Պատրաստ ենք մեր 18-ամյա զինծառայողներին ավելի քիչ գործ թողնել և թույլ չտալ հակառակորդին թեկուզ մեկ քայլ առաջ գալ: Բայց պետք է նաև նշեմ, որ առաջնագծում կանգնած մեր զինծառայողները շատ պատրաստված տղաներ են: Եղել են դեպքեր, երբ մենք առաջնագիծ ենք բարձրացել և հասկացել ենք, որ ավելորդ ենք այդտեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամ Ալբերտ Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին մեծ տրամաչափի զենքեր է կիրառել՝ հիմնականում թուրքական արտադրության 120 միլիմետրանոց ականանետեր, սակայն ստացել է արժանի պատասխան հայկական զինուժի կողմից, ինչի արդյունքում նրանց ակտիվությունը մարել է: Ալբերտ Պողոսյանը ադրբեջանական կողմի ակտիվությունունից պատերազմի վտանգ չի տեսնում՝ նկատելով, որ նրանք պատերազմի պատրաստ չեն, իսկ լարվածությունը սահմանին ստեղծում են ներքին խնդիրների կարգավորման համար, քանի որ ալիևյան կլանը լիովին կորցրել է ժողովրդի վստահությունը:

Մահապարտների ջոկատի երկրորդ դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Մարտիրոսյանը ևս համակարծիք է այն մտքի հետ, որ Ադրբեջանն այս պահին պատերազմի պատրաստ չէ: «Պատերազմի տարիներին նրանք գալիս էին գայլերի ոհմակի նման, սակայն, տեսնելով հակառակորդի ուժը, շնագայլերի նման փախչում էին: Հիմա էլ նրանց մոտ ոչինչ չի փոխվել: Նրանք պատրաստ չեն պատերազմի, քանի որ դեռ վախեցած են, չունեն մարտավարություն, իսկ նրանց ամպագորգոռ հայտարարությունները միայն արտահայտում են նրանց վախը: Ադրբեջանցիները միշտ սովոր են շնագայլերի նման կծել և փախչել, նրանք չունեն այն հավատը, որ կարող են պատերազմում հաղթել: Եթե նրանք վստահ լինեն, որ կարող են հաղթել, հաջորդ վայրկյանին կխփեն: Սակայն այդ դեպքում էլ մեր տղաները քաջ են, և ես վստահ եմ, որ կկասեցնեն թշնամու ցանկացած ոտնձգություն հայրենիքի սահմանների նկատմամբ»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Մահապարտների ջոկատի առաջին դասակի հրամանատար Գագիկ Մինասյանն էլ նկատեց, որ արցախյան ազատամարտի տարիներին իրենք ավելի շատ զինված էին հայրենասիրական ոգով և անգամ որսորդական հրացանն իրենց համար շատ մեծ նշնակություն ուներ: «Այսօրվա դրությամբ մեր զինվորները շատ լավ զինված են և հայրենասիրական ոգով, և զենքով»,- եզրափակեց Մինասյանը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation