Նոյեմբերի 8-ից նոր օրաթերթը կբախի ձեր «դռները»
SOCIETYՆոյեմբերի 8- ից հայկական մամուլի մեծ ընտանիքը կհամալվի ևս մեկ օրաթերթով՝ «Փաստ» անունը կրող նոր լրատվական-վերլուծական պարբերականով: Օրաթերթի ծնունդը ոչ միայն ողջունելի է, այլև խրախուսելի, քանի որ այն իր առջև նպատակ է դրել դառնալ ոչ թե հերթականներից մեկը, այլ՝ շատ սպասված ու փնտրված օրաթերթերից մեկը:
Ու որքան էլ շատերի համար անսպասելի կարող է թվալ պարբերականի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանի` օրաթերթ հրատարակալու որոշումը, սակայն փաստենք, որ մեր օրերում սնկի նման աճած օն-լայն թերթերի «էջերում» ամեն ինչ չէ, որ հնարավոր է ընթերցողին պատշաճ ներկայացնել:
Ու չնայած ամբողջ աշխարհում տպագիր մամուլը դաժան մրցակցության մեջ է օն-լայն պարբերականների հետ, այնուամենայիվ, հույս ունենք, որ «Փաստ»-ն իր ոճով, հասանելիությամբ և ինքնատիպությամբ կարճ ժամանակում կգրավի ընթերցողիի ուշադրությունը:
Բարի երթ ու բարի գալուստ մաղթենք հայկական մամուլի ընտանիքի նոր զավակին և հուսանք, որ այն ոչ թե գալիս է լրացնելու եղածը, այլ կոտրելու կարծրատիպերն ու ներկայացնելու կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա` առանց հնաոճ շպարի, ավելորդ պաթոսի ու ավելորդությունների:
Արմինե Գրիգորյան
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



