5 խորհուրդ, թե ինչպես բարելավել ձեր արտաքինը
LIFEԳեղեցիկ ու գրավիչ տեսք ունենալու համար մեծ ջանքեր հարկավոր չեն: Եթե ձեզ չի գոհացնում ձեր արտաքին տեսքը՝ մի շտապեք դիմել պլաստիկ վիրահատությունների ու դիետաների օգնությանը:
otvetnavse.com-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր արտաքինը:
1. Ամեն առավոտ, մինչ նախաճաշելը, մեկ գդալ կտավատի սերմ կերեք: Այնուհետև գոլ ջուր խմեք ու միայն կես ժամ հետո նախաճաշեք: Կտավատի սերմերը մաքրում են օրգանիզմը, ինչի հետևանքով ձեր մաշկն ավելի առողջ է դառնում:
2. Օրվա ընթացքում 50 գրամ ընկույզ օգտագործեք: Արդեն երկու շաբաթ հետո արդյունքն ակնհայտ կլինի՝ վարսերն ու եղունգներն ավելի ամուր ու առողջ կլինեն:
3. Առողջ մաշկ ունենալու համար մեկ բաժակ աղի մեջ ավելացրեք մեկ բաժակ յուղոտ թթվասեր: Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո մարմնին քսեք այս խառնուրդն ու մերսեք այն: Այնուհետև մաքրեք գոլ ջրով: Թթվասերը փափկացնում է աղի ազդեցությունն ու սնուցում է մարմինը: Այս միջոցի կանոնավոր օգտագործումը ձեր մաշկն ավելի նուրբ ու գրավիչ կդարձնի:
4. Առողջ ու խնամված վարսեր ունենալու համար լոգանքից հետո դրանք հատուկ ջրով լվացեք: Մեկ լիտր ջրի մեջ ավելացրեք 5 կաթիլ մենթոլի յուղ ու լվացեք վարսերը: Այս միջոցը ազատում է թեփից, ամրացնում վարսերի արմատներն ու հանգստացնում գլխացավը:
5. Սննդի մեջ եփած բազուկ օգտագործեք: Եփած բազուկի կանոնավոր օգտագործումը լավացնում է արյան շրջանառությունն ու մաշկին թարմ տեսք է հաղորդում:



