Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հինգ դպրոցներում կդասավանդվեն նոր առարկաներ

SOCIETY

Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում մեկնարկել է աննախադեպ նոր կրթական նախաձեռնություն: Հինգ կրթական օջախներում այս ուսումնական տարվանից կդասավանդեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները:

«Մեր հավակնությունն է' ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որը կարող ենք նաև արտահանել որպես գաղափար և բովանդակություն: Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով: Այն իրականում աննախադեպ է: Նախագիծը, դեռևս չմեկնարկած, արդեն ունի մեծ արձագանքներ մի շարք արտասահմանյան երկրներից և միջազգային կառույցներից, որոնք հետաքրքրված են ծրագրի մոնիթորինգով և ապագայում նաև փորձի փոխանակմամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց ՀՀ կրթության և գիտության նախ արարը:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ ծրագիրը պետություն–մասնավոր հատված համագործակցության ամենացայտուն և գործնական օրինակներից մեկն է: «Ծրագրի հիմքում ընկած է հստակ գաղափար: Խոսքը չի գնում հերթական բարեգործործության մասին, սա շրջադարձային նոր համագործակցության ձևաչափ է, որտեղ պետությունը և մասնավորը համատեղ փորձում են կրթության ոլորտի որևէ հատվածում պատասխանատվություն վերցնել նորարարության համար և այն կյանքի կոչել»,-հավելեց նախարարը:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ մոտ ապագայում ԶԼՄ-ների ներկայացուցիչները կհրավիրվեն բաց դասի, որի ընթացքում տեսակոնֆերանսի օգնությամբ հնարավորություն կլինի ծանոթանալ, թե ինչպես է իրականացվում ծրագիրը բոլոր 5 դպրոցներում:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը ներկայացրեց շնորհանդես' նոր առարկաների ներդրման և ընթացքի մասին:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաստատել է ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և մասնագիտական կրթության ծրագրերը: Այդ ծրագիրը, որ փորձարարական է և իրականացվում է 5 ավագ դպրոցներում, միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:

Մինչև 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը, մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաև իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: Բացի վերը նշվածը, իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:

Ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայ երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը' տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլետրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:

Կրթական ծրագիրն իրականացվում է 5 ուսումնական հաստատություններում' Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ծրագիրն իրականացվում է մի շարք մասնավոր կառույցների հետ:

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”