Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Լույս է ընծայվել արդարադատության գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանի «Իմաստության ոսկե հանրագիտարան» գիրքը (տեսանյութ)

PHOTO

Հոկտեմբերի 29-ին Ազգային գրադարանի հյուրասրահը մարդաշատ էր. մեծապատիվ ընկերները, հարազատները, գրչակիցները եկել էին շնորհավորելու արդարադատության գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանին իր նոր՝ «Իմաստության ոսկե հանրագիտարան» գրքի շնորհանդեսի կապակցությամբ:

Գրքում մեկտեղված են հայ և համաշխարհային հայտնի մտավորականների, գրողների ու փիլիսոփաների իմաստուն խոսքերը, աֆորիզմները,ինչպես նաև նրանց կյանքի հետաքրքիր դրվագները:

Դեռևս դպրոցական տարիքից Անատոլի Ավագյանը հետաքրքրություն է ունեցել առ աֆորիզմներ, տարատեսակ գրքեր կարդալիս դուրս է բերել հետաքրքիր մտքերը, հավաքել և վերջապես որոշում կայացրել՝ տպագրել գրքի տեսքով։

«Գրքի ինքնատիպությունն այն է, որ թե′ բովանդակությամբ, թե′ ձևով, թե′ կառուցվածքով էապես տարբերվում է մինչև հիմա հրատարակված գրքերից։ Այդ առումով նաև անհատականացվում է գիրքը: Սա իսկապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ ծնված գիրք է»,- նման բնորոշում տվեց «Իմաստության ոսկե հանրագիտարան»-ին հեղինակը՝ Անատոլի Ավագյանը:

Շնորհանդեսին ներկա էր հեղինակի եղբայրը՝ բժիշկ Վալերի Ավագյանը, ով հակիրճ, բայց լավագույնս բնորոշեց եղբոր աշխատանքը. «Դա գիրք չէ, դա իմաստության գանձարան է»։ Որդին՝ Էդմոն Ավագյանը, խոսելով գրքի մասին, մեծապես կարևորեց տեղի ունեցած իրադարձությունը և նշեց հետևյալը. «Ճանաչելով հորս վստահ էի՝ նրա մոտ կստացվեր նման արժեքավոր աշխատանք իրականացնել և ներկայացնել հանրության դատին»: 

Շնորհանդեսին ներկա էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով հարցազրույցից առաջ կատակեց՝ «սակագներից չեք հարցնում չէ՞», այնուհետև նկարագրեց իր շուրջ 30 տարվա լավագույն ընկերոջը. «Անատոլին իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է: Ինձ հաճելիորեն զարմացրեց նման գիրք ստեղծելու իր նախաձեռնությունը, մասնավորապես, այս գիրքը հետաքրքիր ու ուսանելի կլինի երիտասարդների համար: Անատոլի Ավագյանի ապրած կյանքը լավագույն աֆորիզմն է, քանի որ նա ոչ միայն լավ ծնողների լավ զավակ է, ամուսին, հայր, այլ նաև շատ լավ ընկեր է: Հիշում եմ Անատոլիի ընկերության մասին կարգախոսներից մեկը՝ «Ընկերությունը նման է մի առարկայի, որից պետք է ամեն օր քննություն հանձնես ու դրական գնահատական ստանաս: Հակառակ դեպքում՝ այդ օրվանից ընկերությունը փլուզվում է»»:

Իր ընկերոջը՝ Անատոլի Ավագյանին եկել էր շնորհավորելու նաև տ.գ.թ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ով մեզ հետ զրույցում բացի հեղինակից նաև շնորհավորեց հասարակությանը նման գիրք ունենալու հնարավորության համար.

«Այն անհրաժեշտ է, թե′ ավագ սերնդի և, թե′ երիտասարդ սերնդի համար, որովհետև ստեղծվեց մի հավաքածու, որն ընթերցողի մոտ իբրև ուղեցույց կարող է հանդիսանալ մեծանուն ստեղծագործողների աշխատանքների ընտրության հարցում: Այստեղ ամփոփված են տարբեր հեղինակների մտքեր, բայց, ըստ էության, կա Անատոլի Ավագյանի ճաշակի, իր անցած ուղու, կյանքի փորձի ազդեցությունը: Այս բոլոր աֆորիզմները ծաղկաքաղ են այն հարուստ մտքի, որի միջոցով դարավոր իմաստությունը փոխանցվում է սերնդեսերունդ»:

Նշենք նաև, որ ժանրի առումով սա հեղինակի առաջին գիրքն է, բայց իր կյանքի ընթացքում հեղինակել է մասնագիտական 3 գիրք. 1984 թվականին հայերեն հրատարակել է «Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործություններ» և ռուսերեն «Քաղաքացիների անձնական գույքի գողության քրեաիրավական և սոցիոլոգական բնութագիրը» մենագրությունները, ինչպես նաև  հայրենական իրավաբանական գրականության մեջ առաջին անգամ 2005 թվականին հրատարակել է կատարողական վարույթին նվիրված «Կատարողական իրավունքի ձևավորման և զարգացման տեսական-կիրառական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»ծավալուն աշխատությունը, որը ներկայացվել է, որպես դոկտորական ատենախոսություն:

2003 թվականին ծառայության կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ՀՀ նախագահի շնորհակալագրով: 2005թ. հարկադիր կատարման ծառայության համակարգի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է անվանական զենքովՊարգևատրվել է մի շարք այլ մեդալներով:

Անատոլի Ավագյանը՝ որպես հիմնադիր, մեծ ներդում ունի ԴԱՀԿ ծառայության կազմավորման և կայացման գործում: Այդ տարիների ԴԱՀԿ ծառայության առաջընթացը, կայացումը, ոլորտի ուժեղացումն ու դերի բարձրացումը մեծամասամբ կապված է նրա անվան հետ: Նա այդ համակարգի տարեգիրն է:

2007թ. ազատվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից և նշանակվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

2008թ․-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կադրերի վարչության պետն է:

Անատոլի Ավագյանն ընդգրկված է նաև «1000 հայազգի գեներալներ» կենսագրական հանրագիտարանում:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder