Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Վահանբաբայանիզմ

ANALYSIS
Նորընծա «ռեֆորմիստ», ԲՀԿ ու 5-6 այլ կուսակցություն նախկինում փոխած երիտասարդ քաղաքական գործիչ Վահան Բաբայանը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայանալ դաշինքով, ընդ որում, ոչ ավել ոչ պակաս, դաշինք է կազմելու Հանրապետականի հետ։ Այս մասին են որոշել ռեֆորմիստները վերջերս կայացած համագումարում։ Թե ինչ են այս մասին մտածում Հանրապետական կուսակցությունում, դեռ պարզ չէ, քանի որ համագործակցության առաջարկ Բաբայան Վահանը դեռ նրանց չի արել։ Բացի այդ՝ Հանրապետականի ներսում էլ կարծես ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, քանզի Հանրապետականը միայն առաջին հայացքից է կուռ կուսակցություն, իսկ իրականում իշխանական կուսակցությունը տարբեր խմբավորումների ու կլանների բախման միջավայր է, որտեղ բոլորովին էլ հստակ չէ, թե ով կլինի կուսակցության նախընտրական ցուցակում։
 
Սակայն սա բոլորովին այլ պատմություն է։ Կարևորն այն է, որ Բաբայան Վահանը պատրաստվում է դաշինքի։ Ըստ էության, կուսակցական կամ քաղաքական դաշինքները սովորական երևույթ են, սակայն երբ նման հայտարարություններով հանդես է գալիս մի անհատ, ով տակավին երիտասարդ հասակում հասցրել է բազմաթիվ կուսակցություններ համտես անել, ապա հանգրվանել է իր «բացած» կուսակցությունում, սկսում ես մտածել, որ հայաստանյան քաղաքական դաշտի այլասերումը սկսվում է այսօրինակ միտումներից։
 
Անշուշտ, նման գործիչներն առաջին հերթին հայտարարում են ազգին ու պետությանը ծառայելու իրենց անհագ ցանկության մասին, իրենց գործունեության, եթե կարելի է գործունեություն համարել, անշահախնդիր ու անձնվեր լինելու մասին։ Սակայն հասարակությունը կույր չէ, ինչքան էլ մենք հաճախ խոսենք հանրության քաղաքացիական ցածր գիտակցության մասին։ Հայաստանը իրավամբ փոքր երկիր է, որտեղ բոլորը գիտեն բոլորի մասին, այդ թվում՝ Վահան Բաբայանի։ Ընդ որում՝ պետք է շեշտել, որ խոսքը Բաբայանի անձի մասին չէ, որը մեզ չափազանց քիչ է հետաքրքրում, այլ զուտ երևույթի, երբ անհատը կամ իրեն քաղաքական գործիչ համարող անձը պատրաստ է ցանկացած քայլի՝ իշխանության կերակրատաշտին փոքր-ինչ մոտենալու համար։ Նման երևույթներ մեր իրականության մեջ չափազանց շատ են ոչ միայն անհատների, այլև կուսակցությունների մակարդակում։ Ի դեպ, այս առումով էլ բոլորովին վերջերս Բաբայանի նախկին կուսակից Տիգրան Ուրիխանյանն էր ԲՀԿ-ից հեռանալուց ու կուսակցություն «բացելուց» հետո հայտարարում, որ հիմնել է իշխանամետ կուսակցություն։
 
Հենց նման իրողություններն են, որ աղճատում են քաղաքականության ընկալումները, քանի որ գոնե արտաքուստ, գոնե հռչակագրային կանոններով քաղաքական կուսակցությունը ստեղծվում է իշխանության համար պայքարելու համար։
 
Սակայն սա բոլորովին չի վերաբերում Բաբայանին, Ուրիխանյանին և մյուս բաբաուրիխանյաններին, որոնք պարզապես կարող են իշխանության և իշխանության կուսակցության նկատմամբ իրենց անմնացորդ նվիրումն ապացուցելով մոտ մնալ իշխանության խնջույքի սեղանին կամ սեղանի մնացորդներին։ Իհարկե, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու պարզապես չանդամակցել իշխանության կուսակցությանը և անիմաստ ժամանակ ծախսել պետռեգիստրից կուսակցության մասին «տեղեկանք» ստանալու համար, չնայած այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ, սակայն սա արդեն այլ թեմա է։ 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation