Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ մասնագետի ստեղծած ռոբոտը շախմատ կխաղա գրոսմայստերների հետ

SOCIETY

Դիջիթեք ամենամյա 12-րդ ցուցահանդեսն այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել տեղական և միջազգային ընկերությունների շրջանում: Լրագրողների հետ սեպտեմբերի 9-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Երբ մենք կազմակերպել էինք ԴիջիԹեք առաջին ցուցահանդեսը , ապա այն ժամանակ ունեինք երեսուն մասնակից և չորս հազար այցելու, իսկ այս տարի մեր տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու են ավելի քան 130 ընկերություն, իսկ այցելուների քանակը կանխատեսվում է, որ պետք է գերազանցի 40 հազարը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա' հավելելով, որ ցուցահանդեսի հիմնական կարգախոսն է'«տոն տեխնոլոգիական հայության համար»:

Նա նկատեց, որ եռօրյա տեխնոլոգիական տոնին տեղական հեղինակավոր ընկերություններին բացի, կմասնակցեն նաև մի շարք այլ առաջատար ընկերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից: «ԴիջիԹեք 2015-ն առանձնահատուկ է նրանով, որ այս տարի մասնակցում են միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո», Ericsson, Huawei, Keysight Technologies, Cal ix և այլ ընկերություններ. այդ ընկերությունների մասնակցությունը մեր ցուցահանդեսին մեր ցուցահանդեսի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերությունը, որը մեզ հետ կիսվեց իր գործնական բազմաթիվ կապերով, որի շնորհիվ մեր ցուցահանդեսը հասել է այսպիսի բարձր մակարդակի»,- շեշտեց Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը հավելեց, որ հարյուր հոգանոց տեխնոլոգիական խումբ է ժամանելու ԱՄՆ-ից: «Մենք նախատեսում ենք, որ ցուցահանդեսի առաջին օրը մեր ՏՏ ընկերությունները կծանոթանան ԱՄՆ-ից ժամանած իրենց հայ գործընկերների հետ, որից հետո մենք նախատեսում ենք հոկտեմբերի 3-ին ՏՏ ոլորտի վերաբերյալ պրոբլեմային քննարկում անցկացնել ՀՀ վարչապետի հետ ՀՀ-ում ՏՏ ոլորտի մարտավարային խնդիրների վերաբերյալ»,- նշեց փորձագետը' հավելելով, որ ցուցահանդեսին լինելու է ներկայացված է լինելու մեր հայրենակցի կողմից ստեղծած շախմատ խաղացող ռոբոտ, որը մրցելու է մեր հայ գրոսմայստերների հետ, ինչը անակնկալ կլինի մեր Շախմատի ֆեդերացիայի նախագահի համար:

Իր հերթին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ, լինելով նորարարական մոտեցումների և նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծող և ջատագով, իր ղեկավարած ընկերությունը հովանավորում է ԴիջիԹեք ցուցահանդեսն ու նմանատիպ այլ միջոցառումներ: ««Յուքոմ»-ը 2009 թվականից մասնակցում է ԴիջիԹեքին'ներկայացնելով մեր ծառայությունները: Այս տարի մենք կներկայացնենք բոլորին այն նորարարությունները և նոր ծառայությունները, որոնք հաջորդ տարվանից հրամցնելու ենք մեր բաժանաորդներին: Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումների անցկացումը, որի շնորհիվ մեր հանրության ավելի լայն շերտեր են սկսում առնչվել տեխնոլոգիական ոլորտի հետ»,-հայտնեց Եսայանը' հիշեցնելով, որ ԴիջիԹեք ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու և միջազգային կապեր ստեղծելու ու ընդլայնելու համար:

ԴիջիԹեք 2015-ը անցկացվելու է հոկտեմբերի 2-4-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում: Տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգահեռ տեղի են ունենալու ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, խաղային հեքեթոն, աշխատանքային տոնավաճառ, ինչպես նաև մի շարք այլ մշակութային միջոցառումներ:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation