Կես միլիոն ֆունտ արժողությամբ զգեստ եւ Կիրկորով. Տաջիկ օլիգարխի դստեր հարսանիքը Մոսկվայում
LIFEՕլիգարխների շքեղ հարսանիքները Ռուսաստանում աչք են ծակում՝ ճգնաժամային այս ժամանակներում փորձելով գերազանցել միմյանց: Դրանք կազմակերպողները պետք է վերցնեին ու նորից կարդային 1914-17 թվականների ռուսական պատմությունը, չէ՞ որ եթե արջը զարթնի, նրան այլեւս որեւէ ազգային գվարդիայով չես կանգնեցնի:
Դե, Աստված նրանց հետ...

Եվ այսպես: Տաջիկ օլիգարխ Իլհոմ Շոկիրովի դուստրը՝ Մադինան, ամուսնացել է: Ըստ Life-ի՝ նրա հարսանիքը կայացել է օրերս, Մոսկվայում: Հանդիսությունն անցկացվել է Radisson Royal հյուրանոցում, ուր ազդեցիկ ընտանիքը 900 մարդու է հրավիրել: Տաջիկ «արքայադստեր» ընտրյալը Սարդոր անունով երիտասարդ է:
Մադինան հարսանիքին ներկայացել է Ralph & Russo-ից զգեստով՝ 500 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ: Թագավորական զգեստը կազմված է մի քանի շերտ շղարշից, կարված մետաղական արծաթե թելով եւ մի քանի հազար մարգարիտներով եւ Սվարովսկի բյուրեղներով:
Բեմում հյուրերին զվարճացրել է Իվան Ուրգանդն իր սանի՝ Ալլա Միխեեւայի եւ երգչուհի Գլյուկոզայի հետ: Իր շոու-բալետի հետ ելույթ է ունեցել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, իսկ նորապսակներն առաջին պարը պարել են «Երկինքը երկրի վրա» երգի ներքո, որը կատարել է դաղստանցի երգիչ Տիմուր Թեմիրովը:
Սոսոն երգել է «Աղոթենք ծնողների համար»: Ուրախության իր բաժինն է ներդրել հարսի եւ փեսայի սիրելի կատարողը՝ Լեոնիդ Ագուտինը: Ընդհանուր առմամբ, ժամանցի ծրագրի համար օլիգարխը միջինը 30 մլն ռուբլի է ծախսել:

Հյուրերին ավանդական միջինասիական ուտեստներ են մատուցել, էլիտար ալկոհոլ եւ տորթ՝ հրուշակագործ Ռենատ Աղզամովից:

Հարսանիքից առաջ հարսնացուն երկու աղջիկների հավաք է կազմակերպել. առաջինը նախընտրել է նշել իսպանական Մարբելիեում, զբոսանավի վրա, ուր Շոկիրովան լավագույն ընկերուհիների հետ ուղեւորվել է մասնավոր օդանավով: Երկրորդ երեկույթը հարսանիքից մեկ օր առաջ կազմակերպել են Մոսկվայի ամենաթանկ ռեստորաններից մեկում՝ Balzi Rossi-ում:

Հարսնացուի հայրը՝ գործարար Իլհոն Շոկիրովը, Տաշքենդի ամենաթանկարժեք հյուրանոցի՝ «Գրանդ»-ի սեփականատերն է, նրան է պատկանում Ուզբեկստանի «Դեմիր» առեւտրի-ժամանցի կենտրոնի 65%-ը, նաեւ մի քանի հյուրանոց ունի Մերձմոսկվայում:
2010 թվականին Իլհոմ Շակիրովը շքեղ հարսանիք էր կազմակերպել որդու համար, որն ամուսնացավ Ուզբեկստանի վարչապետ Ռուստամ Ազիմովի դստեր հետ:



