Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Կոտայքի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարի առաջին կանգառը Զովունի համայնքում գործող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում էր, որտեղ հետևել է կաթնամթերքի արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ: Արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սկզբից մթերել են շուրջ 1100 տոննա կաթ, մթերման գինը 150 դրամ է, պարտքեր չունեն:

Կաթի մթերման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար նախարարն առաջարկել է տեղում հիմնել սառնարանային տնտեսություն, որտեղ կհավաքագրվի մոտակա համայնքների փոքր ֆերմերային տնտեսությունների արտադրած կաթը: Միաժամանակ նախարարն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատրաստակամությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերել սարքավորումների տրամադրման հարցում:

Այնուհետև նախարարն ուղևորվել է 2014 թվականին Նոր Գեղի համայնքում հիմնադրված «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ ջերմոցային տնտեսություն: Ընկերության հիմնադիր Ռուդոլֆ Մարգարյանը նշել է, որ ելակի արտադրության կազմակերպ­ման համար Հոլանդիայից ներկրել են «Ալբիոն» սորտի բուսակներ, որոնց մեկ բույսից տարվա ընթացքում հնարավոր է ստանալ մինչև մեկ կիլոգրամ բերք: Արտադրանքը սպառվում է Հայաստանում և արտահանվում հիմնականում Ռուսաստանի Դաշնություն:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է Առինջ համայնքում գտնվող «Մուլտի Ագրո» մեղվաբուծական գիտական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի ջերմոցային տնտեսության աշխատանքներին: Նախարարը զրուցել է գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանի և աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են մեղվաբուծությանն առնչվող հարցեր, ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Նախարարի հաջորդ կանգառը Մայակովսկի համայնքի «Զոր» ՍՊԸ-ում էր, որը շահագործման է հանձնվել 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին: Մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսն այստեղ սպանդի են ենթարկվել 31800 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, ստացված մսեղիքը առաքվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախարարը հետաքրքրվել է` արդյոք ի վիճակի են  մարզի պահանջարկն ամբողջությամբ բավարարել` բակային մորթը սահմանափակելու  վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ մարզում առկա են հինգ սպանդանոցներ, որոնցից երեքն այս պահին գործում են, ամբողջ հզորությամբ աշխատելու պարագայում Կոտայքի մարզում կարող են անհրաժեշտ գլխաքանակի մորթ իրականացնել:

Նախարարի հարցին ի պատասխան` սպանդանոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հավելել է, որ սպանդի ենթակա կենդանին սպանդանոց և այնուհետև միսը խանութներ տեղափոխելու ծառայությունը և ծախսերը նույնպես պատրաստ են հոգալ:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է  մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին համայնքապետեր և ֆերմերներ, մարզում գործող սպանդանոցների տնօրեններ:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այսօր նպատակ ունի վերանայել ոլորտում գործող քաղաքականությունը, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա բոլոր մարզերում: Ինչ վերաբերում է Կոտայքի մարզին, ես տպավորված եմ այստեղ գրանցված ցուցանիշներով, բայց համոզված եմ, որ մարզն ունի զարգացման ավելի մեծ ներուժ: Այսօրվա հանդիպման նպատակն է վեր հանել առկա խնդիրները և քննարկել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել պետությունը, որպեսզի մարզը շարունակի զարգանալ և բարձրանա աշխատանքի արդյունավետությունը», - նշել է նախարարը:  

Խորհրդակցության ընթացքում Իգնատի Առաքելյանը մատնանշել է գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ խնդիրները, մասնավորապես, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման, ջրարբիացման համակարգերի ներդրման, մթերումների գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախարարն ընդգծել է նաև սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով բակայինից սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը:

ՀՀ կառավարության ծրագրով  նախատեսվում է 2017 թվականից սկսած մինչև 2021 թվականը փուլային անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթի, այժմ կազմակերպվում են քննարկումներ համապատասխան աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ խնդիրներ, ներկայացվել առաջարկներ ագրարային ոլորտի բարելավման և հետագա զարգացման վերաբերյալ:  

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League