Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել Իտալիայի 100 քաղաքներում (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԻտալիայի կենտրոնական շրջանների հարյուր քաղաքում ուժեղ ավերածություններ են գրանցվել կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից հետո:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, շուրջ 40 000 բնակիչ տարհանվել է: Ավելի քան 15 000 մարդ 1980-ից ի վեր տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժի հետևանքով մնացել է առանց կացարանի: Երկրաշարժի հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն 20 մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ նախօրեին ողջ երկրով մեկ շուջ 200 ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Երկուշաբթի գիշերը Ումբրիա, Լացիո և Մարկա շրջաններում ևս 114 ցնցում է զգացվել, որոնցից ամենաուժեղը` 4.2 մագնիտուդ հզորությամբ:
Սա երկու ամսում արդեն երրորդ երկրաշարժն էր, որը հարվածում է Իտալիայի կենտրոնական շրջանները: Առաջին խոշոր աղետը գրանցվել էր օգոստոսի 24-ին, որի հետևանքով 300 մարդ էր մահացել, իսկ երկրորդը` հոկտեմբերի 26-ին:









