Ադրբեջանի քարոզչությունը ամենաբացասական դերն է խաղում ղարաբաղյան հակամարտության մեջ. Դվորնիկով
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է.
Ադրբեջանի պետական քարոզչությունը ամենաբացասական դերն է խաղում ղարաբաղյան հակամարտության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Միջազգային իրավունքի ռուսաստանյան ասոցիացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագիր կնքելու հնարավորությանը՝ Դվորնիկովը նշեց. «Ես կարծում եմ, որ դա հնարավոր կլինի 2 սերնդափոխություն վերապրելուց հետո, ոչ շուտ: Այս դեպքում ամենաբացասական դերը խաղում է Ադրբեջանի պետական քարոզչությունը: Դրա հետեւանքով դպրոցներում դաստիարակվում են մարդիկ, որոնք բացարձակապես վստահ են, որ բոլոր հայերը թշնամի են: Եթե անկեղծ, ապա այս հարցին պետք է հրավիրել միջազգային հանրության ամենալայն ուշադրությունը: Բառացիորեն սա ատելության քարոզչություն է, որի դեմ այսօր հանդես է գալիս ամբողջ ժամանակակից աշխարհը: Միջազգային ատելության ցանկացած դրսեւորում անընդունելի է: Այդուհանդերձ, «Մեծ Եվրոպայի»տարածքում կա պետություն, որն իրեն այդպես է պահում»,- հավելեց Դենիս Դվորնիկովը:



