Թուրքիան փոխում է իր քաղաքականությունը և շրջվում Ռուսաստանի կողմը․ Al Arabiya
INTERNATIONAL NEWSԱվանդաբար Անկարան մեծ նշանակություն է տվել Արևմուտքի հետ ինտեգրմանը, , սակայն այսօր Թուրքիան փոխում է իր քաղաքականությունը՝ առաջնային համարելով Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ գրում է Al Arabiya-ի սյունակագիրը։
Թուրքիան մեծացրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ մի շարք ոլորտներում՝ ռազմականից մինչև առևտրային, և այժմ Մոսկվային դիտարկում է որպես տարածաշրջանում իր շահերն առաջ տանելու միջոց՝ կարծում է Today’s Zaman թուրքական անգլիալեզու պարբերականի լրագրող Մահիր Զեյնալովը։ Հուլիսին 15-ին երկրում հեղաշրջման փորձի ձախողումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը երեք անգամ հանդիպել են, չորս անգամ հեռախոսազրույց ունեցել։
Հեղինակի կարծիքով՝ Թուրքիան անհամբերությամբ սպասում է, թե երբ է Ռուսաստանը վերսկսելու օգնության տրամադրումը Աքքույու ԱԷԿ-ի կառուցման համար՝ հայտարարությունների ֆոնին այն մասին, որ երկիրն անվտանգ է ռուս զբոսաշրջիկների համար։ Հոդվածագիրը մեջբերում է նաև ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը կարող է բացել օդային բազա Մերսինում, ինչը «կվշտացնի» նԱՏՕ-ին։
Հեղինակի խոսքով՝ Թուրքիայի նախագահը պատահական չէ, որ շրջվել է Ռուսաստանի կողմը։ Արևմուտքը շարունակում է քննադատել Էրդողանի յուրաքանչյուր քայլ կամ գործողությունը։ Ավելին, արևմտյան երկրները չեն փորձում քննադատել երկրում հեղաշրջման փորձը։
Բացի այդ Թուրքիայում մահապատժի հնարավոր սահմանումը, որի մասին անցած շաբաթ հայտարարելի է երկրի նախագահը, մեկընդմիշտ կփակի ճանապարհը դեպի ԵՄ։
Այսպիսով, Թուրքիան պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր ապագան Մոսկվայի, այլ ոչ թե արևմտյան բլոկի հետ գործընկերությունն է, որը «դասախոսություններ է կարդում» մարդու իրավունքների և դեմոկրատիայի վերաբերյալ՝ եզրափակում է հեղինակը։



