Միշել Աունը դարձավ Լիբանանի 13-րդ նախագահը
INTERNATIONAL NEWSԼիբանանը երկու տարի և ութ ամիս դադարից հետո արդեն ունի նոր նախագահ: Լիբանանի խորհրդարանը հոկտեմբերի 31-ին երկրի նախագահ ընտրեց «Փոփոխություն և բարեկարգում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Միշել Աունին: Ինչպես հաղորդում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը, Աունը քվեարկության չորրորդ փուլից հետո դարձավ Լիբանանի 13-րդ նախագահը: &nb sp;
Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ժամը 12-ին սկսված է հայտարարել ընտրությունների ընթացքը: Ներկա էին 127 պատգամավոր:
Ավելի քան 180 օտարերկրյա դիվանագիտական, զինվորական ներկայացուցիչներ, հյուրեր, լրագրողներ տեղում հետևում էին նախագահական ընտրության ընթացքին: Նրանց շարքում էին Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Սիրիայի, Ռուսաստանի դեսպանները և այլն:
Երկրի մի շարք շրջաններում արդեն սկսել են Միշել Աունի հաղթանակին նվիրված տոնակատարությունները: Աունը խոստացել է հաղթանակից անմիջապես հետո այցելել Մոսկվա, Վատիկան և Փարիզ: Նորընտիր նախագահը Սաատ Հարիրին կնշանակի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում:



