Սիլվի Բարկովան` «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու և ապագա ծրագրերի մասին
LIFELife.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարկովան, ով նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում:
-Սիլվի, «Դոմինո»-ի երկրորդ եթերաշրջանի վերջում եկաք սիթքոմ ու սիրվեցիք, այստեղՁեր աշխատանքը շարունակվում է նաեւ վերջերս մեկնարկած երրորդ եթերաշրջանում.կպատմե՞ք «Դոմինո»-ում աշխատանքային անցուդարձից:
- Մթնոլորտը շատ ջերմ է։ Շնորհակալ եմ այդ թիմի հավաքարաից մինչև պրոդյուսեր ինձ ջերմ ընդունելու համար։ Հետևաբար անցուդարցնել ջերմ է, ակտիվ և միասնական։
-Ձեր կերպարը նոր զարգացումների է ենթարկվել, հետաքրքիր է` կերպարի հետհամերա՞շխ եք, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեք:
- Դերասանը առաջին հերթին իր կերպարի դատապաշտպանն է, հետևաբար նրան մարմնավորելուց նա չի կարող անհաշտ լինել նրա հետ։ Նույնիսկ բացասական կերպար կերտելիս։ Նմանությունը զսպվածության ու հանգստության մեջ է։ Չնայած այս երկու գծերը երբեմն-երբենմ խախտվում են ինձ մոտ:
-Նոր եթերաշրջանում նոր դերասաններ են ավելացել, հետաքրքիր է` ինչպե՞ս է լինում Ձերշփումը, նկարահանումներից հետո ընկերությունը շարունակվո՞ ւմ է:
- Պետք է խոստովանեմ, որ ես այնքան էլ շփվող չեմ։ Նոր ծանոթացած մարդկանց հետ ես կարող եմ շատ ջերմ լինել տվյալ միջավայրում, բայց այդպես էլ այդ շփումը ընկերության չհասնի։ Նույնիսկ ամիսներ տևող աշխատանքային շփումներս։
- Սիլվի, բացի «Դոմինոյից» այս ընթացքում էլ ինչ ծրագրեր ունեք:
- Ծրագրեր և առաջարկներ կան, բայց դեռ չեմ ցանկանա բարցրաձայնել` միայն կասեմ, որ ամեն ինչ ճիշտ է լինելու, հետևաբար և լավ:
-Հիմա հումորային նախագծում եք, բայց հեռուստադիտողը ծանոթ է նաեւ Ձեր դրամատիկկերպարներին: Հետաքրքիր է` ինքներդ Ձեզ ո՞ր ժանրում եք ավելի հարմարավետ զգում:
- Ես ինձ լավ եմ զգում էնտեղ, որտեղ լիարժեք կերպարանափոխվում եմ` թատրոնում, և ժանրը կապ չունի։ Ինձ համար իրական արտիստը չունի ամպուլա և միշտ տարբեր է։
-Բացի Ձեր մասնագիտությունից ի՞նչ այլ հետաքրքրություններ, նախասիրություններունեք:
- Նախասիրություններ և հետաքրքրություններ շատ ունեմ ու երևի դա է պատճառը, որ ընտրեցի այս անսկիզբ և անվերջ մասնագիտությունը, որը ցավոք շատ են էժանացրել և ամեն երկրորդին դերասան կամ դերասանուհի են անվանում և թույլ տալիս մտնել եթեր, արդեն նաև թատրոններ։
-Սիլվի, մարդկանց ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում է հայտնիներիանձնական կյանքը, հետաքրքիր է` անձնական դաշտում ի՞նչ փոփոխություններ են եղելայս ընթացքում:
- Ես լիարժեք եմ և երջանիկ։



