Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողները ընտրել են նրա հուշարձանի տարբերակը
LIFEԵրգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողները ընտրել են իրենց դստեր հուշարձանի տարբերակը։
«Дни»՝ վկայակոչելով «» գրում է, որ հուշարձանը բրոնզաձույլ է լինելու։
«Ժաննայի քանդակը մենք պարտադիր կտեղադրենք,- պարզաբանել է Ժաննայի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն,- Այն տեղադրվելու է բարձրության վրա ՝ կիսաշրջանի մեջ, կամարի տակ։ Աշխատանքային էսքիզներից մենք ընտրել ենք լավագույն տարբերակը ու նաեւ նյութը, որից այն պատրաստվելու է։ Կանգ առանք ամբողջական հասակով բրոնզաձույլ տարբերակի վրա»։
Երգչուհու գերեզմանում արդեն տեղադրված են մոխրագույն գրանիտից պատրաստված պատվանդան ու սեւ տապանաքար։ Տապանաքարի վրա ոսկեգույն տառերով գրված է «Ֆրիսկե Ժաննա Վլադիմիրի, 8․07․1974 -15․06․2015։ Կկարոտենք, կհիշենք քո մասին, նույնիսկ եթե դու հեռու- հեռու ես»։ Քարի վրա նաեւ երգչուհու ինքնագիրն է փորագրված։ Միայն Ժաննայի քանդակն է պակասում։
«Ոչ մի ճոռոմ բան չկա, ամեն ինչ զուսպ է ու շատ հասարակ»,- ասել է երգչուհու հայրը։
Տապանաքարի աջ կողում Ժաննայի մտերիմները մտադիր են նաեւ խոտերի մեջ փոքր սեղան տեղադրել։



