Ինդոնեզիան պատրաստ է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիան իրեն որպես կապող օղակ Է առաջարկում Հարավարեւելյան Ասիայի անդամ երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտարարել Է «երեք հազար կղզիների երկրի» տնտեսական հարցերի համակարգող-նախարար Դարմին Նասոտիոնը՝ ելույթ ունենալով առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության ռուս-ինդոնեզական համատեղ հանձնաժողովի (Միջկառավարական հանձնաժողով. ՄԿՀ) 11-րդ նիստում:
«Ինդոնեզիան պատրաստ Է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ»,-ասել Է Նասուտիոնը, որի պաշտոնը համապատասխանում Է Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնին:
Ավելի վաղ Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպան Վահիդ Սուպրիյադին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ԵԱՏՄ-ին «երեք հազար կղզիների երկրի» մասնակցության հնարավորությունը մեծ հետաքրքրություն Է ներկայացնում Ջակարտայի համար, քանի որ այն նրա համար կարեւոր պոտենցիալ շուկա Է:



