Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքը ներկայացրեց իր զբոսաշրջության զարգացման ծրագրերը «Արկածային զբոսաշրջության» համաշխարհային համաժողովում

SOCIETY

 Գեղարքունիքի մարզի  Կալավան գյուղի երիտասարդական նախաձեռնող խմբի կողմից 2014 թվականին սկզբնավորած գյուղական տուրիզմը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կալավանում գործող «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն ՌոբերտՂուկասյանը, Կալավան այցելողների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը եւ առավել հայտնի է դարձնում լեռնային գյուղի հրապույրները նաեւ արտասահմանյան երկրներում: «Կալավանը ներկայացրեց իր ծրագրերը «Արկածային զբոսաշրջության» համաշխարհային համաժողովում, որը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, Ալյասկայի Անքորիջ քաղաքում: Համաժողովի 3 հիմնական ելույթներից մեկը հենց Կալավանի մասին էր, որի ընթացքում մեր կողմից ներկայացվեցին Կալավանում զարգացող էկոտուրիզմը եւ հետագա ծրագրերը: Համաժողովի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների տուրօպերատորների հետ: Հաջորդ տարիներին սպասվում է զբոսաշրջիկների նոր եւ ավելի մեծ հոսք, ինչին, ներկա ենթակառուցվածքներով, գյուղը պատրաստ չէ: Ուստի ուղիներ ենք փնտրում՝ աջակցելու բնակիչներին իրենց տներում հյուրատնային պայմաններ ստեղծելու համար»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյան ը:

Քանի որ գյուղական տուրիզմի զարգացումն ուղղակիորեն կապված է էկոլոգիապես մաքուր սննդի հետ, հետեւաբար, Կալավանում կարեւորում են նաեւ անցումը օրգանական գյուղատնտեսությանը: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ՕԳԱՆ» (Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն) ծրագրի շրջանակում հավանություն ստացած 18 ծրագրից մեկն այժմ իրականացվում է Կալավան գյուղում: «Ավանդական գյուղատնտեսության պայմաններում Կալավանում անհնար է զարգացնել գյուղատնտեսությունը, քանի որ սպառման շուկան գտնվում է գյուղից բավական հեռու եւ արտա դրանքի տեղափոխման ծախսը արդեն իսկ բարձրացնում է ինքնարժեքը՝ դուրս մղելով այն մրցակցությունից: Վստահ ենք, որ օրգանական գյուղատնտեսության զարգացման պայմաններում այս խնդիրները կստանան իրենց լուծումները: Հույս ունենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ամբողջ գյուղի անցումը օրգանական գյուղատնտեսությանը: Նախատեսում ենք տեղում պայմաններ ստեղծել արտադրանքի երկրորդային մշակման եւ փաթեթավորման համար, ինչպես նաեւ՝ հիմնել օրգանական ապրանքների խանութ մոտակա քաղաքներից մեկում, որտեղ կվաճառվեն միայն Կալավանում եւ հարակից գյուղերում օրգանակաÕ ¶ հավաստագրում ունեցող հողերից ստացված բերքը»,-շարունակեց Ռոբերտ Ղուկասյանը: Կալավանի բնակչությունը եւս հավատով է լցված զբոսաշրջային ծրագրերի իրականացման հանդեպ՝ նրանցում տեսնելով գյուղի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

«Մենք այստեղ չենք ծնվել, բայց այստեղ են ծնվել մեր երեխաներն ու թոռնիկները, եւ այդ հանգամանքը մեզ բոլորիս պարտավորեցնում է՝ համախմբվել եւ միասնական ուժերով զարգացնել մեր գյուղը»,-ասաց Կալավան գյուղի բնակիչ Սուրեն Ստեփանյանը:

The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopened