Ինչպես պատրաստել կլոր գաթա
LIFEEntertrain.1in.am-ը գրում է.
Բաղադրությունը`
- Ալյուր 2 թեյի բաժակ
- Կարագ 175 գրամ
- Ձու 2 հատ
- Մածուն 0.5 թեյի բաժակ
- Սոդա 0.5 թեյի գդալ
- Աղ մի պտղունց
- Շաքարավազ 0.5 թեյի բաժակ
- Վանիլ
Պատրաստման եղանակը`
Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա:
Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:
Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել:
Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200 աստիճան ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



