Անի Պետրոսյանը` «Change» սիթքոմում նկարահանվելու և ապագա ծրագրերի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է
Դերասանուհի Անի Պետրոսյանը, ով վերջերս նկարահանվում էր «Խոպանի տեսություն» սիթքոմում, այսուհետ կներկայանա Հովհաննես Ազոյանի «Change» սիթքոմում:
««Change» սիթքոմում մարմնավորում եմ թատրոնի պրիմա դերասանուհու կերպարի, ում անունը Սոնա է, սակայն բոլորն իրեն դիմում են Սոնետ անունով: Նշեմ, որ այստեղ բավականին լավ դերասանական կազմ է հավաքված, պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվում, այնպես որ, կարծում եմ, հետաքրքիր ու ճաշակով հումորային նախագիծ կլինի ու կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անի Պետրոսյանը:
Հետաքրքվելով, թե մինչ այս նախագիծը դերասանուհին ի՞նչ զբաղվածություն ուներ, քանի որ «Խոպանի տեսություն» սիթքոմն արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտվել է, պատասխանեց.
«Այս ընթացքում վայելում էի ամառը` ինձ հանգստի էի մատնել: Պիտի ասեմ, որ այս ամառն ինձ համար իսկապես յուրօրինակ էր, քանի որ ընկերներիս հետ եմ անցկացրել, որոնց հետ բացի հիմնական հանգստից երբեմն-երբեմն առիթը բաց չէինք թողնում ու կարճ ժամանակով քաղաքից դուրս էինք գնում»:
Թեեւ, դերասանուհու խոսքով, վերջին ամիսներին մեծամասամբ հանգստացել է, սակայն հասցրել է նկարահանվել «Մեղրամիս» ֆիլմում.
«Օգոստոսին նկարահանվել եմ Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» ֆիլմում: Այդ նախագծի համաձայն` ընդհանուր ֆիլմը բաղկացած է յոթ ֆիլմերից, որոնք նկարահանել են համապատասխանաբար յոթ ռեժիսորներ: Ֆիլմը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, եւ շուտով կբարձրանա մեծ էկրաններ»,- պատմեց Անին:
Անդրադառնալով թատրոնի աշխատանքին` դերասանուհին նկատեց.
«Ինչպես գիտեք` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն այս ընթացքում վերանորոգման մեջ էր, բայց շուտով մեր թատրոնն իր դռները կբացի թատերասեր հասարակության առջեւ: Այնպես որ, շուտով կրկին ով ցանկանա ֆիլմներից ու հեռուստասերիալներից բացի ինձ տեսնել նաեւ բեմում, կարող է համենալ»:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



