Թրամփն իր կողմնակիցներին հորդորել է երկու անգամ քվեարկել նախագահական ընտրություններում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը, իրեն թերահավատ համարելով, իր կողմնակիցներին հորդորել Է քվեարկել երկու անգամ, եթե նրանք կասկածներ ունեն իրենց քվեների հաշվառման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Miami Herald թերթը:
«Նրանք (ընտրական հանձնաժողովները – խմբ.) ձեզ կտրամադրեն քվեաթերթիկ՝ նոր քվեաթերթիկ, իսկ հինն անվավեր կդարձնեն: Դուք պետք Է համոզվեք, որ ձայնը հաշվառված Է»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով Կոլորադոյում:
Հասարակական կարծիքի հարցումների վերջին արդյունքներով՝ Թրամփի եւ ընտրություններում նրա մրցակցուհու՝ դեմոկրատ Հիլարի Քլիտնթոնի դիրքերը գործնականում հավասարվել են: Այսպես, ABC հեռուստաալիքի եւ Washington Post թերթի համատեղ հարցման տվյալներով՝ Քլինթոնը Թրամփից առաջ Է ընդամենը 1 տոկոսով, թեեւ ավելի վաղ ABC-ն հայտնել Էր 12 տոկոսով հանրապետականի հետ մնալու մասին: Միեւնույն ժամանակ Los Angeles Times հրատարակությունը հայտնել Է, որ իր անցկացրած հարցման արդյունքները ցուցադրում են Թրամփի առավելությունը. ընտրողների 46 տոկոսը պատրաստ Է պաշտպանել նրան եւ միայն 44 ,1 տոկոսը՝ Քլինթոնին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



