Վախճանվել Է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը
SOCIETY101 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել Է լեգենդար դերասան Վլադիմիր Զելդինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունում:
«Նա մահացել Է այսօր առավոտյան ժամը 9-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ դերասանը ծանր վիճակում հոսպիտալացվել Է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Նրա կինը՝ Իվետա Զելդինան, հայտնել Է, որ նա երեք շաբաթ բուժզննում եւ բուժում Էր անցնում զինվորական հոսպիտալում, որտեղից նրան տեղափոխել են Սկլիֆոսովսկու ինստիտուտ:
Այս տարի լրացել Էր Վլադիմիր Զելդինի 101 ամյակը: Դերասանը նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Կառնավալային գիշերը», «Քեռի Վանյան», «Դուենյան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Հունիսի 31-ը»: 1945 թվականից Զելդինը խաղում Էր Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի բեմում:



