Աբովյանում դանակահարվել է գիշերային ակումբի տնօրենը. կասկածյալին որոնում են
SOCIETYNews.am-ը գրում է.
Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով դանակահարվել է ակումբի տնօրենը՝ 31-ամյա Մամիկոն Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: NEWS.am-ին բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տղամարդու վիճակն այս պահին բավարար է, նա Վերակենդանացման բաժանմունքում է:
Ըստ shamshyan.com-ի՝ պարզվել է, որ Մամիկոն Գրիգորյանի հետ գիշերային ակումբում վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին եւ դիմել փախուստի։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հակոբ Արշակյանին հայտնաբերելու ուղղությամբ։



