Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վայոց ձորի մարզի դպրոցների համար հեռավար դասընթաց է կազմակերպվել

SOCIETY

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կազմակերպվել է թվով երրորդ հեռավար փորձնական տեսադասը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություից:

Այս անգամ կապ է հաստատվել Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ՝ օգտագործելով Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները: Դասը կազմակերպվել է «Երկրաչափություն» առարկայից, որը վարել է ֆիզիմաթ դպրոցի ուսուցիչ Արման Սարգսյանը: 
Հեռավար դասընթացին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ով մինչև դասի մեկնարկը ողջունել է հեռակապի մասնակից դպրոցների աշակերտներին: Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը տեղեկացրել է, որ դպրոցների ըտրությունը պատահական չէ. որոշ ուսհաստատություններ գտնվում են բարձր լեռնային համայնքներում: «Առաջին փորձը ցույց տվեց, որ առկա են որոշակի տեխնիկական խնդիրներ, օրինակ, մի քանի դպրոցների` միաժամանակյա կապ հաստատելու, հնարավորինս շատ դպրոցներ ներգրավելու, տեղերում տեխնիկական միջոցների, ինչպես նաև մանկավարժների, դիդակտիկ նյութերի հետ կապված հարցեր: Օրինակ, դեռ չի փորձարկվել միևնույն դպրոցում տարբեր դասասենյակներից հեռակապին միանալու հնարավորությունը, որը բավականին լուրջ աշխատանք է պահանջում: Ցանկանում եմ նշել, որ նմանատիպ փորձնական տեսադասեր էլի են փորձարկվել, բացի այդ, մեր մանկավարժները հեռակապի միջոցով հաճախ են մասնակցում, օրինակ, ՌԴ-ում, Ղազախստանում անցկացվող համաժողովներին: Առհասարակ, մենք ուննեք շատ հետաքրքիր ուսուցիչներ ոչ միայն Երևանում, այլ մարզերում, առաջնակարգ դպրոցներ` Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում և այլուր: Ուղղակի մնում է հնարավորինս արագ լուծել դպրոցների տեխնիկական հագեցվածության հարցերը և մեր դպրոցները համապատասխանեցնել արդի պահանջներին»,-նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` հետայսու առավել ուշադրութ յուն է դարձվելու գյուղական դպրոցների զարգացման հարցերին:
Հիշեցնենք, որ առաջին հեռավար դասընթացը կազմակերպվել է «Այբ» դպրոցում` միաժամանակյա կապ հաստատելով ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1, Իջևանի թիվ 5 դպրոցների հետ, իսկ երկրորդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում` Սուրենավանի 10-րդ դասարանցիների համար:
Նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներն ընդգրկված են Հայաստանի կրթական ցանցում, որը Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից է: Ցանցի կենտրոնական հանգույցում գործում է կրթ ական-տեղեկատվական միասնական միջավայր («Հայկական կրթական միջավայր» պորտալն իր ենթակայքերով)` ապահովելով ինչպես ուսումնական հաստատությունների և կենտրոնական հանգույցի, այնպես էլ առանձին ուսումնական հաստատությունների միջև տեղեկատվության հուսալի փոխանակումը:
Բացի այդ, գործում է «Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am/), որը էլեկտրոնային պաշարների միասնական տարածք է, որտեղ ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգված են կրթական, ուսումնական և մեթոդական պաշարներ (դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, շտեմարաններ, օլիմպիադաների նյութեր, սփյուռքի)՝ դրանք հասանելի դարձնելով ոլորտի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար: Այն պարունակում է 5430 էլեկտրոնային պաշար, ունի 3300 գրանցված օգտագործող:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League