Օթեւանից զրկված իտալացիների թիվը կարող է հասնել 100 հազար մարդու
SOCIETYԻտալիայի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո օթեւանից զրկված իտալացիների թիվը կարող է հասնել 100 հազար մարդու: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարել է Մարկա մարզի նահանգապետ Լուկա Չերիշոլին:
Նրա խոսքով՝ աղետն ընդգրկել է բավական ընդարձակ տարածք:
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտից հայտնել են, որ միայն Մաչերատա նահանգում երկրաշարժի հետեւանքով մասնակի կամ ամբողջությամբ ավերվել են ավելի քան 60 բնակավայրեր:
Աղետի զոհ դարձած խոշորագույն քաղաքաների թվում է Նորչան (Ումբրիա մարզ), որտեղից հաղորդել են մի քանի, այդ թվում՝ հին եկեղեցիների, ներառյալ Սուրբ Բենեդիկտի ավերման մասին, որին կից գտնվում էր կույսերի մենաստանը: Իշխանությունների հանձնարարությամբ քաղաքի կենտրոն մեկնելն արգելված է, բնակչության մեծ մասն իրենց տները լքել են:



