Ռուսաստանը թևավոր հրթիռներով սուզանավեր է ուղարկել Սիրիա
SOCIETYԹևավոր հրթիռներով հանդերձված երեք ռուսական սուզանավեր միացել են «Ծովակալ Կուզնեցով» հածանավի գլխավորությամբ նավերի խմբին։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով ռազմածովային ոլորտի աղբյուրներին։
Մասնավորապես հաղորդվում է, որ բրիտանական թագավորական նավատորմը նկատել է «Ակուլա» դասի երկու ատոմային սուզանավ և «Կիլո» դասի մեկ դիզելա-էլեկտրական սուզանավ, որոնք անցած շաբաթ Մուրմանսկի բազայից մտել են Հյուսիսային Ատլանտիկա։
Նշվում է, որ «Ծովակալ Կուզնեցովի» գլխավորած խումբը գտնվում է հյուսիսաֆրիկյան ափի մոտ «սպասման ռեժիմում»։ Հաղորդվում է նաև, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտավախություն ունի Սիրիայում թիրախներին հարվածելու հնարավորության առնչությամբ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



