Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վաճառել են Նոր Օռլեանի իրենց տունը շուրջ 5 մլն դոլարով
LIFEՀոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին 4.9 մլն դոլարով վաճառել են Լոս Անջելեսի Նոր Օռլեան քաղաքի Ֆրանսիական թաղամասում գտնվող իրենց տունը:
Այս մասին հայտնում է The Independent-ը` նշելով, որ աստղային զույգն իր համատեղ ունեցվածքն ու տները վաճառում է ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո: Հիշեցնենք, որ Ջոլին ամուսնալուծության դիմում է ներկայացրել սեպտեմբերին:
Փիթն ու Ջոլին Նոր Օռլեանի տունը գնել էին 3.5 մլն դոլարով 2007 թվականին` քաղաքում ավերածությունների հանգեցրած «Կատրինա» փոթորիկից հետո: Ամուսինները մեծ աշխատանք էին տարել քաղաքում փոթորիկի հետևանքների դեմ պայքարի շրջանակներում:
Հոլիվուդյան ոսկյա զույգը, որը 6 երեխա ունի, սկսել է հանդիպել «Միստր և միսիս Սմիթները» լրտեսական մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ, որից հետո նրանք շուրջ մեկ տասնամյակ միասին են բնակվել, իսկ 2014-ին ամուսնացել են Ֆրանսիայի իրենց Château Miraval առանձնատանը, որը ևս մտադիր են վաճառել:



