Թրամփը հանրահավաքից վտարել է իր սևամորթ կողմնակցին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հանրահավաքից վտարել է իր սևամորթ կողմնակցին՝ կարծելով, թե նա ցուցարար է՝ գնված մրցակից Հիլարի Քլինթոնի շտաբի կողմից։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Հանրահավաքի հավաքված բազմությունն ուշադրություն է դարձել սևամորթի, ով հանրության մեջ միակն էր, ով սպիտակ թղթե ծրարով նամակ է թափահարել ու բղավել։ Սկզբում Թրամփը պահանջել է տղամարդուն հանգիստ թողնել, սակայն հետո ասել. «Որտե՞ղ է այդ ցուցարարը։ Ձեզ 1500 դոլա՞ր են վճարել խուլիգանության համար, այո՞։ Տարե՛ք նրան»։
Ավելի ուշ պարզվել է, որ նա Թրամփի կողմնակից է և հագուստին կրել է Հանրապետական կուսակցության տարբերանշանը։ Հյուսիսային Կարոլինայի՝ ՍիՋեյ Քերի անունով բնակիչը պարզապես ցանկացել է անձամբ նամակը հանձնել Թրամփին՝ մտավախություն ունենալով, որ այլոց միջոցով փոխանցելու դեպքում այն կկորի։ Նա ուղերձում իր վրդովմունքն է արտահայտել «խաբեբաներ Հիլարիի և Օբամայի դեմ»։



