ԵՄ-ն ստորագրել է Կանադայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը
INTERNATIONAL NEWSԵվրամիությունն ու Կանադան կնքել են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև ԵՄ տարբեր ինստիտուտների ղեկավարներ։
Ավելի վաղ համաձայնագրի ստորագրումն արգելափակել էին Բելգիայի երեք ֆրանսալեզու սուբեյկտներ՝ Վալոնիայի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում կողմերը հավանություն էին տվել գործարքին։
ԵՄ խորհուրդը հավանություն էր տվել Կանադայի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմանը հոկտեմբերի 29-ին։
Նշվում է, որ մի քանի տասնյակ ցուցարարներ Բրյուսելում փորձել են խափանել Համալիր տնտեսական և առևտրային համաձայնագրի ստորագրումը։ Ցուցարարները ջանացել են հաղթահարել բարիկադներն ու ներխուժել Եվրոպայի խորհրդի շենք։ Նրանք իրավապահների ուղղությամբ քարեր ու ներկով լի շշեր են նետել։



